logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

ARM CHAIR rus

Գլխավոր

Հյուսիսային համալսարանի  «Հայոց լեզու, գրականություն և լրագրություն» ամբիոնի առաքելությունն է պատրաստել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ ՀՀ և արտ­երկրի հայկական դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, դպրոցի տնօրեն, թանգարաններում, արխիվնե­րում՝ խմբագիր, սրբագրիչ, Մատենա­դա­րա­նում՝ լաբորանտ, թարգմանիչ:

 

Ամբիոնի  գործունեության հիմնական ուղղությունները.

 

  1. Իրականացնել կրթական ծրագրեր, որոնք ամբիոնի շրջանավարտներին հնարավորություն կտան լինելու «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության գծով հաջողակ և գործնական մասնագետներ, գիտակրթական գործունեություն իրականացնելու ունակ, ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում կիրառելու կարողություն ունեցող կադրեր:
  2. Ապահովել որոշակի կրթական մակարդակ, գիտելիքների յուրացման առավել արդյունավետ մեթոդների մշակում և կիրառում,  ինչպես նաև համընդհանուր (ունիվերսալ) և մասնագիտական հմտությունների զարգացում:
  3. Վերջնարդյունքների ձևավորմանը միտված ուսուցում:
  4. Ապահովել ուսանողակենտրոն միջավայր, տեսական և գործնական բաղադրիչների փոխկապակցվածություն, տրամադրել համապատասխան ռեսուրսներ:
  5. Ընդլայնել ամբիոնի համագործակցության շրջանակները ակադեմիական ավելի լայն հանրության հետ:

                                                       

Ամբիոնն իրականացնում է հետևյալ առարկաների դասավանդումը՝

  1. Հայոց լեզու
  2. Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա
  3. Լեզվաբանության հիմունքներ
  4. Հայ գրականության պատմություն
  5. Արտասահմանյան գրականության պատմություն
  6. Մանկական գրականություն
  7. Երեխայի խոսքի զարգացում
  8. Հռետորական արվեստ և դատական ճառ
  9. Մանկավարժի խոսքի մշակույթ և հաղորդակցման արվեստ
  10. Գրականության ներածություն

Դասախոսական կազմ՝

Ամբիոնում դասավանդում են 6 դասախոս, 3 դոցենտ

Ամբիոնի վարիչ՝  Նունե Մկրտչյան

Ընդունելության ժամերը՝

Երկուշաբթի՝ 9.30-15.30, Երեքշաբթի՝ 9.30-15.30,  Չորեքշաբթի՝ 9.30-15.30,

Հինգշաբթի՝ 9.30-15.30

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Անձնակազմ

Անձնակազմ

Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

20.09.2018
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.09.2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրին 2018թ. Երևան...

Главные новости

Карта

Գնահատեք Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի մատուցած կրթական ծառայությունների որակը