#ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ
Հրաշալի հնարավորություն երիտասարդների համար համատեղելու տեսական և գործնական գիտելիքները՝ հետագայում IDBank-ի թիմը համալրելու հեռանկարով։
Ծրագրի տևողություն՝ 2,5 ամիս
Ծրագրի անցկացման վայր` ք․ Երևան
Ծրագրի մեկնարկ` Հուլիսի 22, 2019թ.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Յուրաքանչյուր երիտասարդի առաջնային մտահոգությունը աշխատաշուկայի պահանջներին բավարարող աշխատանքային փորձի ձեռքբերումն է։ Փորձի կուտակումը պետք է սկսել դեռևս ուսումնառության ժամանակ։
IDBank-ի #ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ ծրագրի շրջանակում երիտասարդները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային գործում: Ծրագրի ավարտին իրականացվելու է ատեստավորում, որի արդյունքներով լավագույնները կշարունակեն իրենց կարիերան IDBank-ի հետ։
ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`
- լինել բակալավրի 4-րդ կամ մագիստրատուրայի ուսանող կամ վերջին 5 տարիներին ավարտած և անփորձ երիտասարդ,
- ունենալ լավ առաջադիմություն,
- ունենալ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում,
- տիրապետել օտար լեզուներին /ռուսերեն, անգլերեն/,
- ունենալ հաղորդակցման գերազանց հմտություններ,
- լինել նախաձեռնող, ստեղծագործական ու նորարար գաղափարներով և էնտուզիազմով լի ուսանող։
Դիմումի ընթացակարգ
Եթե մոտիվացված ու նպատակասլաց ես, համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին և քեզ տեսնում ես այս ոլորտում, ապա օգտագործի՛ր հնարավորությունդ առաջին քայլն անելու՝ միանալով IDBаnk-ի թիմին։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել «ԱյԴի Բանկ»-ի դիմում-հայտը և/կամ ինքնակենսագրականի (CV) հետ միասին ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով ծրագրի անվանումը՝ «ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ» :
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 16.06.19թ.: