«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությանն անհրաժեշտ է մարքեթինգային վերլուծաբան:
Հիմնական պարտականություններ`
- Պլանավորել, վերլուծել և վերահսկել մարքեթինգային ցուցանիշները, իրականացնել մարքեթինգային վերլուծական աշխատանքներ;
- Կազմել վերլուծական հաշվետվություններ, պրեզենտացիաներ և այլ համապատասխան նյութեր ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ;
- Պատրաստել հետ վերլուծություն գործարկված նախաձեռնությունների վերաբերյալ;
- Մասնակցել Ընկերության բյուջեի և կանխատեսման ձևավորման աշխատանքներին;
- Համագործակցել Գլխամասային գրասենյակի, ղեկավարության և այլ ներգրավված ստորաբաժանումների հետ հաշվետվությունների պատրաստման գործընթացում:
Կրթություն`
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի կամ մաթեմատիկայի ոլորտներում
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`
- Մարքեթինգի տեսության և կանխատեսման/պլանավորման մեթոդների իմացություն;
- Վերլուծական հմտություններ (SWOT, PEST, մրցակցային վերլուծություն և այլն);
- Վերլուծական և ստրատեգիական մտածողություն;
- Պրեզենտացիաներ պատրաստելու գերազանց հմտություններ;
- Համակարգչայինգերազանց գիտելիքներ`MS Office, Power Point, SQL և VBA-ի իմացությունը դիտվում է որպես առավելություն;
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն և ճկունություն;
- Աշխատանքի և ուսուցման հանդեպ գեր-ակտիվ մոտեցում;
- Հայերեն, ռուսերենև անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Աշխատանքային փորձ`
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բիզնես/մարքեթինգային վերլուծության ոլորտում;
- Աշխատանքային փորձը խորհրդատվական ընկերություններում դիտվում է որպես առավելություն;
- Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում ցանկալի է:
Փոխհատուցումներ և արտոնություններ`
- Բժշկական ապահովագրություն;
- Ծառայողական բջջային կապ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 27.12.2019թ.:
Ցանկացողները կարող են ինքնակենսագրականները(CV) ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին: