logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

ani Small      inesa Small

                 Անի Ալեքսանյան                                                                     Իննեսա Բուդաղյան

Ամփոփվեցին  «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5-10-20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից) շարադրության մրցույթի արդյունքները։ Դեռևս մարտի 2–ին հայտարարված մրցույթին մասնակցել են ինը ուսանող՝ ներկայացված շարադրություններում իրենց լավագույն երազանքների իրականացումը կապելով համալսարանի հետ, ներկայացնելով սպասելիքները բուհից։ (Նշենք, որ մասնակիցներից մեկը՝ Սարգիս Ալեքսանյանը, Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի շրջանավարտ, նույնպես ցանկություն հայտնեց մասնակցել մրցույթին, սակայն ի սկզբանե որոշվեց այդ աշխատանքը մրցութային չհամարել՝ նրա՝ շրջանավարտ լինելու հանգամանքով պայմանավորված։ Սարգիսին շնորհակալություն ենք հայտնում հարազատ բուհին տրված ջերմ գնահատականների համար)։

Շարադրությունների գնահատումը իրականացվեց նախ մրցութային հանձնաժողովի կողմից, այնուհետև ուսանողության շրջանում (առկա,  հեռակա ուսուցման համակարգերի) դրվեց փակ, անանուն քվեարկության։ Դարձյալ անանուն եղանակով միմյանց գնահատեցին նաև մրցույթի մասնակիցները։ Ընտրվեց երկու հաղթող՝ հանձնաժողովի անդամների առավելագույն միավորները հավաքած մասնակիցը և ուսանողների գնահատականների հիման վրա ընտրված մասնակիցը։

Այսպիսով, «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5-10-20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից) շարադրության մրցույթի հաղթողներն են՝  իրավագիտության ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանողուհի Անի Ալեքսանյանը (որին, զարմանալի զուգադիպությամբ, ամենաբարձր միավորներն էին տվել և հանձնաժողովի անդամները, և ուսանողները) և Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի «Ընդհանուր մանկավարժություն (տարրական մանկավարժություն և մեթոդիկա)»  մասնագիտության 2–րդ կուրսի ուսանողուհի Իննեսա Բուդաղյանը (ուսանողների փակ, անանուն ընտրության արդյունքներով)։

Շնորհավորում ենք հաղթողներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ ուսման մեջ։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մյուս մասնակիցներին՝ ակտիվության, բուհի հանդեպ նման ջերմ վերաբերմունքի  և անկեղծության համար։

Հյուսիսային համալսարանն իր բոլոր ուժերը կներդնի ձեր սպասելիքները արդարացնելու համար։

Հավելենք նաև, որ հաղթողները կպարգևատրվեն հիսուն հազար դրամով, բոլոր մասնակիցներին կտրվեն շնորհակալագրեր։

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի  ուսումնապրակտիկ կենտրոն

 

chine1

Բաց դաս բանասիրության ու մանկավարժության ֆակուլտետում

«Չինաստան ասելիս առաջինը մեր մտքին են գալիս միլիարդավոր նույնանման դեպքերը, ծնելիության սահմանափակումները, հայտնի բրենդների կեղծիքները… Բայց Չինաստանը շատ ավելի հետաքրքիր, հարուստ և բազմազան է, քան թվում է առաջին հայացքից:
Չինական ավանդույթները շատ տարբեր են, դրանք և՛ նման են հայկական ավանդույթներին, և՛ տարբեր»․ այսպես սկսվեց բաց դասը բանասիրության ու մանկավարժության ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 4–րդ կուրսում։

«Միջմշակութային հոգեբանություն» առարկայի շրջանակներում (դասախոս՝ Մարինե Մամիկոնյան) ապագա հոգեբաններն այս անգամ պատմեցին Չինաստանի մասին։   Գլխավոր բանախոսը՝ Էմմա Գևորգյանը, անդրադարձավ խորհրդավոր ու կախարդական այդ երկրի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին, հինավուրց ազգի հոգեբանությանը, ներկայացրեց ծիսակարգերն ու հավատալիքները։ Դասի մասնակիցները ծանոթացան համաշխարհային մշակույթի պատմության մեջ չինական մշակույթի առանձնահատուկ դերին, գյուտերին ու հայտնագործություններին(բնական մետաքս, վառոդ, կողմնացույց, մեխանիկական ժամացույց, թուղթ, գունավոր տպագրություն և այլն)։

   Ակնհայտ էր ուսանողների  չափազանց լուրջ մոտեցումն ու պատրաստվածությունը դասին։   Օգտվելով համացանցի ընձեռած հնարավորություններից՝ ապագա հոգեբաններն ինքնուրույն կերպով բավականաչափ լրացուցիչ նյութեր էին ձեռք բերել՝ մատուցելով դրանք ինչպես սահիկահանդեսով, այնպես էլ Չինաստանի մասին պատմող տեսահոլովակով։ Տեխնիկական միջոցների կիրառման շնորհիվ առավել վառ ու գրավիչ ներկայացվեց

չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, ինքնատիպ ու գեղեցիկ չինական քաղաքները։

«« «Միջմշակութային հոգեբանություն» առարկան ուսումնասիրելով ուսանողները ոչ միայն ճանաչում են այլ ազգերի մշակույթների յուրահատուկ կողմերը, նրանց հոգեբանությունը, այլև յուրացնում են  այն լավն ու օգտակարը, ինչը կարող են կիրառել իրենց ամենօրյա շփումներում»,–ամփոփման խոսքում նշեց դասախոս Մարինե Մամիկոնյանը, որի հայտնում ենք մեր առանձնահատուկ շնորհակալությունը՝ հոգեբանության դասերը մշտապես բովանդակալից ու հետաքրքիր կազմակերպելու, ուսանողների մեջ իրենց մասնագիտության նկատմամբ սերը վառ պահելու համար։

Հ․ Գ․ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խորհրդանիշերով, ուտեստներով, նրանց ազգային պատկանելությունը վկայող այլ տարրերով կահավորված լսարանում տիրում էր անբացատրելի մի մթնոլորտ։ Ծանոթ–անծանոթ Չինաստանը․․․Թվում էր՝ շատ բան գիտենք այդ երկրի մասին, բայց մեր հոգեբանների մատուցած նյութը  լրացրեց մեր գիտելիքները՝ հարստացնելով մեզ հոգեպես։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

    

hamalsaran gradaran Small

«Մեր ուսանողները սկսել են ավելի հաճախ այցելել գրադարան, ավելի շատ կարդալ ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրքեր,–իր ոգևորությունը մեզ հետ կիսում է գրադարանավարուհի Աննա Բալյանը,– իսկ այսօր նորից գնումներ իրականացվեց։ Հիմնականում մասնագիտական գրքեր են»։

Դեռևս ուսումնական տարվա սկզբին, երբ դասերն առցանց հարթակից տեղափոխվեցին լսարաններ և կյանքը փոքր–ինչ բնականոն հուն մտավ, համալսարանում աշխուժացան բոլոր ստորաբաժանումների աշխատանքները։ Իսկ գրադարանի՝ համապատասխան գրքերով համալրումն առավել ևս կարևորվեց ու դարձավ օրախնդիր։ Բուհի ամբիոններին հանձնարարվեց ներկայացնել պահանջված մասնագիտական գրքերի ցանկը՝ համալրումն աստիճանաբար իրականացնելու նպատակով։ Ի ուրախություն մեր ուսանողների՝ համալսարանի ղեկավարությունը նոր գնումներ է իրականացրել՝ համալրելով գրադարանն անհրաժեշտ մասնագիտական գրքերով։ Գործընթացը կունենա շարունակական բնույթ,  նոր համալրումը չի ուշանա՝ դարձնելով բուհի գրադարանը ուսանողների ընթերցանության մշտական վայրն ու պահանջված բազմազան մասնագիտական գրքերի պահոց։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Главные новости

Հայտարարություններ

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...

Հյուսիսային համալսարանի՝ աշխատանք փնտրող ուսանողներին ու շրջանավարտներին

15.03.2021
Հյուսիսային համալսարանի՝ աշխատանք փնտրող ուսանողներին ու շրջանավարտներին

  Բուհի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, իր գործառույթներին համապատասխան,&n...