logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

soc

Հնդկաձավարը 60 ընտանիք է կերակրում

 

Ապրիլի 3-ին Հյուսիսային համալսարանի Շրջանավարտների կարիերայի կենտրոնի, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի և Youth Opportunites  ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց թրեյնինգ «Սոցիալական ձեռնարկատիրություն/ՍՁ» թեմայով:

Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, աշխատակիցներ և այլք:

Թրեյնինգի նպատակն էր ներկայացնել ձեռնարկատիրության այլընտրանքային ուղղությունը՝ նպաստելով սոցիալական և բիզնես մոտեցումների բալանսավորմանը: Մասնակիցներին հանգամանալից տեղեկություններ տրվեց սոցիալական ձեռնարկության, դրա և բիզնես ձեռնարկատիրության տարբերությունների մասին, առանձնացվեց սոցիալական ձեռնարկության դերը համայնքի զարգացման հարցում և այլն: Ինչպես նշվեց, անհատ ձեռներեց կարող է լինել ցանկացած գործունակ ֆիզիկական անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ):

Թրեյնինգի ընթացքում ներկաները ծանոթացան նաև ՍՁ-ի առավելություններին ու առանձնահատկություններին:

Ինչպես նշեց թրեյներ Կարեն Սարգսյանը՝ սոցիալական ձեռնարկության օրինակ կարող է լինել համայնքային որևէ խնդիր: «Համայնքային նպատակներ իրականացնելիս, երբ բացակայում են միջոցները, մենք կարող ենք ստեղծել մեր ձեռնարկությունը և եկամուտների մի մասով կամ առանձնացված շահույթով լուծել սոցիալական խնդիրներ, որոնք առկա են մեր համայնքում: Նման օրինակ է ներդրումը հնդկաձավարի մշակման և իրացման ձեռնարկում, ինչի արդյունքում այսօր 60 ընտանիք աշխատանքային զբաղվածություն ունի»,- հավելեց Կարեն Սարգսյանը:

 

Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

20.09.2018
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.09.2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրին 2018թ. Երևան...

Главные новости