logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

  franc3   franc2   franc1


Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի համատեքստում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին կազմակերպվեց «Հայ–ֆրանսիական բարեկամության ուշագրավ դրվագները» խորագրով հրապարակային զեկուցում, որը կարդաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: Ողջունելով ներկաներին՝ Բ. Մակիչյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել աշխարհահռչակ շանսոնյե, մեծագույն հայ Շառլ Ազնավուրի հիշատակը, այնուհետև անդրադարձավ միջոցառումը կազմակերպելու անհրաժեշտությանը: «Հայ ժողովուրդը առանձնահատուկ սեր ունի Ֆրանսիայի ժողովրդի հանդեպ, երկու երկրների միջև մշտապես տիրել է փոխըմբռնման ու համերաշխության մթնոլորտ, և այսօր մենք չէինք կարող չօգտագործել առիթը՝ հայ երիտասարդներին, մասնավորապես ուսանողներին ներկայացնելու հայ-ֆրանսիական բարեկամության ուշագրավ էջերը»:

 Այնուհետև պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հանգամանալից զեկուցմամբ ներկայացրեց հայ-ֆրանսիական բարեկամության ուշագրավ էջերը՝ սկսելով 17-րդ դարից, երբ 1663 թվականին Մահտեսի Մուրադ Բաղիշեցին առաջին անգամ հանդիպեց Ֆրանսիայի կայսր Լյուդովիկոս 14-րդին՝ ստանալու նրա աջակցությունը՝ հայ ժողովրդին իր դարավոր թշնամիների  լծից ազատելու համար: Այնուհետև բանախոսն անդրադարձավ Նապոլեոն կայսեր՝ Մխիթարյան միաբանության հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին, շեշտեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիացիների  ցուցաբերած մեծ օգնությունը հատկապես Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ: Ա. Ներսիսյանը հանգամանալից կերպով ներկայացրեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիայում Դիմադրության շարժմանը հայերի մեծ դերակատարման փաստը, նշելով, որ այդ շարժման առաջնորդներից է եղել նաև ռեկտոր Բորիս Մակիչյանի մորեղբայր Լևոն Տիտանյանը: Ամփոփելով խոսքը՝ պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հավելեց, որ հայ-ֆրանսիական բարեկամության հիմքը մարդասիրությունն է:
Միջոցառման ավարտին ուսանողներն առաջարկեցին բուհում սահմանել Շառլ Ազնավուրի և Լևոն Տիտանյանի անվան կրթաթոշակ: Ռեկտոր Բ. Մակիչյանը խոստացավ առաջիկայում այդ հարցը քննարկել ռեկտորատի նիստում՝ համապատասխան որոշում կայացնելու համար:



Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...