2019 թվականի փետրվարի 19-ին համայն հայությունը կնշի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը:Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նոնա Պողոսյանն իր սաների հետ նոյեմբերի 21-ին կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:Միջոցառման ընթացքում հնչեցին ասույթներ`նվիրված մեծանուն գրողին, բանաստեղծություններ, ներկայացվեց Թումանյանի կյանքն ու գրական գործունեությունը, անդրադարձ եղավ քառյակի ժանրին, պոեմներին, հնչեցին քառյակներ, «Թմկաբերդի առումը» պոեմից հատվածներ, երգ, պար, երաժշտություն:
Դահլիճում թևածում էր թումանյանական ոգեղեն շունչը: Տոնական, բովանդակալից ու հոգեպարար միջոցառումը հիացմունք ու մեծ բավականություն պատճառեց բոլոր ներկաներին:
Թումանյա՜ն, ապրիր ու հավերժացիր մեր հոգիներում, որպեսզի անմահ մնանք և մենք` քո առաքելության հետևորդներս, քեզ պաշտող ու երկրպագող հպարտ էակներս...