logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Alaverdi1 Alaverdi3Alaverdi2

ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

2018թ. նոյեմբեր ամսին Հյուսիսային համալսարանի  Ալավերդու մասնաճյուղի ուսանողների և դասախոսների հետ կայացավ ճանաչողական հանդիպում-դասընթաց հեռավար կրթության վերաբերյալ: Հանդիպման նպատակն էր Ալավերդու ուսանողներին ներկայացնել համալսարանի կողմից  Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում  իրականացվող «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի ընթացքում կատարված աշխատանքների և համալսարանի կողմից ստեղծված Moodle հեռաուսուցման հարթակի վերաբերյալ տեղեկատվություն:

Քանի որ ծրագրի նպատակն է խթանել ՀՀ-ում հեռավար կրթության զարգացումը, նպաստել կրթական ծառայությունների մատուցման տարածքային համաչափ զարգացմանն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) բարձրագույն կրթության հասանելիության ապահովմանը, հետևաբար Ալավերդու մասնաճյուղը, որպես ծրագրի լիիրավ շահառու չէր կարող անմասն մնալ իրականացվող գործընթացներից: Դասընթացն անցկացվեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ալավերդու մասնաճյուղում ստեղծված հեռավար կրթության լաբորատորիայում:

Ճանաչողական հանդիպում-դասընթացի ընթացքում համալսարանի գործընկեր Զ. Սողոմոնյանի կողմից մասնակիցներին ներկայացվեց Moodle ԷՈԻԿՀ-ի բնութագիրը, դրա առավելությունները, զարգացման միտումները, համալսարանի հեռաուսուցման Moodle հարթակից օգտվելու առանձնահատկություններն ու հնարավորությունները. ինչպե՟ս մուտք գործել հարթակ, ինչպե՟ս գրանցվել դասընթացներին, ինչպե՟ս օգտվել հարթակում զետեղված նյութերից և այլն:

Այսպիսով, արդեն իսկ կարող ենք փաստել, որ ծրագրով ամրագրված նպատակներն աստիճանաբար ձեռք են բերում շոշափելի արդյունքներ:

Հ.Գ. Ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների կողմից դեռևս 2017թ. հոկտեմբերի 20-ին ծրագրի ընթացիկ մշտադիտարկման նպատակով իրականացվել է աշխատանքային այց Հյուսիսային համալսարանի` ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղ (https://cfep.am/hy/news/item/2017/10/27/cif-1/):










 

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...