logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

tum150

Թումանյան-150

Այսօր Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Հյուսիսային համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը՝ ռեկտոր Բ. Մակիչյանի գլխավորությամբ, Լոռվա ձոր հասարակական կազմակերպության նախագահ Ս. Երիցյանի,  գրողների միության նախագահ Էդ. Միլիտոնի մասնակցությամբ, ծաղկեպսակ դրեցին գրողի՝Ազատության հրապարակում գտնվող հուշարձանին: Ողջունելով մասնակիցներին՝ ռեկտոր Բ. Մակիչյանը նշեց, որ  2009 թ.  Հյուսիսային համալսարանում ստեղծված թումանյանական «Վերնատուն» գիտական (ներկայումս՝ գիտամշակութային) կենտրոնի գործունեությունն ուղղված է եղել Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությանը, նրա հոգևոր ժառանգության տարածմանը: Իսկ Թումանյանի կյանքի յուրաքանչյուր հիշարժան դրվագ բուհում նշվում է առանձնահատուկ շուքով: Իր խոսքում Բ. Մակիչյանն անդրադարձավ այն միջոցառումներին, որոնք նախաձեռնել  է բուհի  ղեկավարությունը թումանյանական տարվա կապակցությամբ՝ հատկապես կարևորելով  «Թումանյան-150» հոբելյանական հուշամեդալի հիմնադրումը (այն կտրվի թումանյանագիտության ոլորտում զգալի ներդրում ունեցող գործիչներին),  «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթի  «Թումանյան-150» հավելվածի տպագրումը,   համալսարանի դասախոսների և ուսանողների պատվիրակության այցելությունը Թումանյանի Դսեղիտուն-թանգարան (ի դեպ, փետրվարի 19-ին Դսեղ գյուղում կազմակերպվելիք թումանյանական միջոցառումների հանդիսավոր արարողության ընթացքում Հյուսիսային համալսարանի «Թումանյան-150» հուշամեդալով կպարգևատրվեն ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բարեգործ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև Դսեղի և Երևանի Թումանյանի թանգարանները, իսկ Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաև Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար Գ․ Ասատրյանի և համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գ․ Հակոբյանի հուշամեդալները կհանձնվեն փետրվարի 20-ին Հյուսիսային համալսարանում կազմակերպվող «Թումանյան-150» միջոցառման ընթացքում։ 
Ռեկտորը նշեց նաև, որ  փետրվարի 20-ին համալսարանում կանցկացվի հոբելյանական հանդիսություն՝տարաբնույթ զեկուցումներով ու գեղարվեստական մասով: Բ. Մակիչյանը հատկապես կարևորեց ապրիլին կազմակերպվող «Հ. Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովը:Հյուսիսային համալսարանի ռեկտորը «Լոռվա ձոր» ՀԿ նախագահ Ս. Երիցյանին փոխանցեց  թումանյանական նյութերի փաթեթը՝ փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվելիք հանդիսավոր արարողությանը ներկայացնելու համար: Փաթեթը ներառում է բուհում վերջին տարիներին կազմակերպված թումանյանական գիտաժողովների նյութերն ու «Թումանյան-150» հոբելյանականհուշամեդալները, որոնք պետք է հանձնվեն Ժորա Սնխչյանին՝բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, Վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային, երիտասարդական կենտրոնի ղեկավար, Էմմա Ախտյանին՝բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայկական գիտահետազոտական ասոցիացիա Վրաստանում» կազմակերպության ղեկավար, «Արևիկ» մանկական բարեգործական հիմնադրամի և համանուն ամսաթերթի հիմնադիր-ղեկավար, Սուլխան-Սաբա Օրբելիանու անվան պետական մանկավարժական համալսարանի երկարամյա դասախոս, պրոֆեսոր, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, համալսարանի Հովհաննես Թումանյանի անվան կաբինետի ղեկավար և Արմեն Բայանդուրյանին՝Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամ թատրոնի գեղարվեստական ղեկավար:

«Լոռվա ձոր» ՀԿ նախագահ Ս. Երիցյանը ևս անդրադարձավ Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների իրենց ծրագրին՝ հատկապես կարևորելով մեծ գրողի գրական ժառանգության հրատարակումը, նրա ստեղծագործությունների թեմաներով գեղանկարների ցուցահանդեսի կազմակերպումը,  ինչպես նաև մասնակցությունը փետրվարի 19-ին Թբիլիսիում կազմակերպվող հանդիսավոր նիստին:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...