logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

                                       Leh dasaxos 2                                        Leh dasaxox3

                            Լեհաստանի Շեցինի համալսարանի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկին դասախոսություններ կկարդա Հյուսիսային համալսարանում

«Erasmus+» Key Action 1 ծրագրի շրջանակներում  Հյուսիսային համալսարանը հյուընկալել է Լեհաստանի Շեցինի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկուն, որը մարտի 19-22 ընկած ժամանակահատվածում իրավագիտության ֆակուլտետի 3-րդ  և 4-րդ կուրսի ուսանողների համար դասախոսություններ կկարդա «Միջազգային տրանսպորտային իրավունք»: առարկայից: Դասընթացի ընտրությունը կատարվել է հենց Շեցինի համալսարանի կողմից: Դասախոսությունները  (8 ժամ՝ 4 մուտք ) լինելու են հետևյալ թեմաներով՝ «Միջազգային տրանսպորտային իրավունքի զարգացումը», «Իրավական համակարգում միջազգային տրանսպորտային իրավունքի վերաբերյալ կոնվենցիաների դերը», «Միջազգային տրանսպորտային իրավունքի վերաբերյալ կոնվենցիաների գործունեության կարգավորումը» և այլն: Անգլերեն լեզվով անցկացվող դասընթացը կթարգմանվի հայերենով:

Մարտի 19-ին Քրիստոֆ Վեսոլովսկին ջերմ ընդունելության արժանացավ համալսարանի ղեկավարության կողմից: Ռեկտոր Բ. Մակիչյանը նշեց, որ բարձր  է գնահատում դասախոսների՝ միջհամալսարանական շրջանականերում տեղի ունեցող փոխանակումները,  քանի որ դա հիանալի հնարավորություն է փորձելու մասնագիտական կարողությունները և հմտությունները բոլորովին նոր միջավայրում:

Ինչ վերաբերում է ուսանողների հետ առաջին հանդիպմանը, ապա այն անցել է անկաշկանդ և համագործակցային մթնոլորտում, ուսանողները ցուցաբերել են  ակտիվություն, հետաքրքրվածություն և կարգապահություն ողջ դասապրոցեսի ընթացքում:  Լսարանը կահավորված էր պրոյեկտորով, տեսանյութերի դիտումն ապահովելու համար կային բոլոր պայմանները։

  

 

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

04.02.2020
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի դասախոսի  թափ...

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների  կառավ...

Главные новости