Արդի երիտասարդության դաստիարակության գործում գիտության դերին նվիրված կլոր սեղան՝ Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչների մասնակցությամբ
2019 թ. մարտի 21-ին Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում անցկացվեց կլոր սեղան՝ նվիրված արդի երիտասարդության դաստիարակության գործում գիտության դերի պարզաբանման ու իմաստավորման խնդիրներին:
Կլոր սեղանին մասնակցում էին Հայաստանում ռուսաստանյան բուհերի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը հրավիրված էր Հյուսիսային համալսարանի պատվիրակությունը, որի կազմում էին բուհի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար Գրիգոր Ասատրյանը, ռուսաց լեզվի դասախոս Քնարիկ Ջիլավյանը, ուսանողներ Անի Ալեքսանյանը (իրավագիտության ֆակուլտետ, 2-րդ կուրս), Պողոս Ստամբուլյանը (իրավագիտության ֆակուլտետ, 2-րդ կուրս), Լիլիթ Ներսեսյանը (հոգեբանության ֆակ., 2-րդ կուրս), Սյուզաննա Պարսումյանը (իրավ. ֆակուլտետ, 4-րդ կուրս), Էռնեստ Գուլանյանը (տնտ. և կառավ. ֆակուլտետ, 4-րդ կուրս), Լիանա Այվազյանը (օտար լեզվի և գրակ. ֆակուլտետ, 4-րդ կուրս), համալսարանի բժշկական քոլեջի առաջին կուրսի սովորողներ Սոնա Սարգսյանը, Ամալյա Տոնոյանը, Տիգրան Մարգարյանը:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Պ. Ա. Կուրիչկինը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Ս. Ա. Ռիբինսկին, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը:
Կլոր սեղանի բացմանը ողջույնի խոսք ասաց Հյուսիսային համալսարանի պատվիրակությունը, որի կազմում էին բուհի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը:
Մտքերի փոխանակման ընթացքում արդի երիտասարդության հայրենասիրական և ինտերնացիոնալ դաստիարակության հարցերի մասին ելույթ ունեցավ մեր համալսարանի «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, հայկական բանակի նախկին զինծառայող Էռնեստ Գուլանյանը: