logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

 zatikdp1     zatik2

Գարնան և Քրիստոսի Հարության տոն 
Հողմը փչեց ի հարավեն,
Ազատվեցին դաշտք ձյուներեն,
Բերկրություն է ամեն տղոց,
«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:
Առուները խոխոջացին,
Ծառերն ահա բողբոջեցին,
Օդը լի է ձայնիվ թռչնոց,
«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:
Տղա, աղջիկ ուրախ, զվարթ,
Փթթեցին զերդ կոկոմ վարդ,
Ոխ, քեն չունի սիրտը մարդոց,
«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:

Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ:
Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Զատիկը նշում է ապրիլի 21-ին:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը իրեն վայել շքեղությամբ նշվեց Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցում:Ավագ դպրոցի սաները պատմության ուսուցչուհի Ն. Սիմոնյանի գլխավորությամբ ներկայացրին գեղեցիկ,բովանդակալից ու հագեցած միջոցառում`
նվիրված Զատկի տոնին: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Գեղեցիկ`տոնի խորհրդին հարիր զարդարված սեղանը, սաների սրտառուչ ու ազդեցիկ 
խոսքը բոլորի սրտերում արթնացրեց սիրո, բարության և ուրախության անպատմելի զգացումներ:

Հայտարարություններ

Համադպրոցական մրցույթի ամփոփիչ արդյունքներ

13.05.2019
Համադպրոցական մրցույթի ամփոփիչ արդյունքներ

   Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համադպրոցական մրցույթի «Թ...

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

15.04.2019
 ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄ...

Главные новости