logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

RD2

Մայիսի 31-ին Հյուսիսային համալսարանում մեկնարկեց աշխարհի ամենահեղինակավոր և ճանաչված համալսարանների դասախոսների հեռավար դասախոսությունների շարքը, որի շրջանակներում մեր հայրենակից, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ և Նյու Յորքի Գոլդեն Սաքս բանկի աշխատակից Ռոբերտ Դավթյանն իր փորձը փոխանցեց ներկաներին: Հանդիպման ընթացքում Ռոբերտը պատմեց, թե ինչպես է հասարակ դասախոսի և ուսուցչի ընտանիքից հասել մինչև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ աշխարհի լավագույն համալսարաններից մեկը, ստացել փայլուն կրթություն և բացառապես ինքնուրույն հարթել իր ճանապարհը: Խոսելով արտերկրում կրթություն ստանալ ցանկացողների մասին՝ Ռոբերտ Դավթյանը խորհուրդ տվեց փայլուն սովորել օտար լեզուներ, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և միշտ հավատալ սեփական ուժերին:

Հանդիպման ավարտին աշակերտները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու մեր հայրենակցին և ստանալու իրենց հարցերի պատասխանները:

Առաջին հեռավար հանդիպմանը ներկա էին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բ. Մակիչյանը, պրոռեկտոր Լ. Ֆլջյանը, ուսանողներ, դասախոսներ, ինչպես նաև Երևանի մի շարք ավագ դպրոցների աշակերտներ:

Կարևորելով նմանատիպ հանդիպումները՝  պրոռեկտոր Լ. Ֆլջյանը նշեց, որ Ռոբերտ Դավթյանի օրինակը վարակիչ կարող է լինել հանդիպմանը ներկա յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի համար և մաղթեց, որ մոտ ապագայում նրանցից շատերը նշանակալի ներդրում ունենան տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական և այլ բնագավառներում:

Նշենք նաև, որ հաջորդ հանդիպումը տեղի  կունենա հունիսի 14-ին Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում:

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16.07.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿ...

Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն

16.07.2019
Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն

  Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն հետ...

Главные новости