logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

bakur1kayq Small    bakur2 kayq Small

Համագործակցություն Լեհաստանի Լեշնո քաղաքի Յան Ամոս Կոմենսկու անվան համալսարանի հետ

 

Սեպտեմբերի 20-ին ամփոփվեցին Լեհաստանի  Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի կողմից կազմակերպվող  IV International ERASMUS+ KA107 Staff Week-ի  մրցույթի արդյունքները: Մրցույթին դիմել էին երեք դասախոս, որոնցից ընդամենը մեկը դրամաշնորհ ստանալու հնարավորություն ուներ: Հաղթող ճանաչվեց  տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Բակուր Մարտիրոսյանը։ Նշենք, որ ընտրությունը կատարվել էր Լեհաստանի  Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի ներկայացուցիչների կողմից։

2019թ. հոկտեմբերի 7-11–ին  Erasmus+Program (Staff Mobility for Teaching Assignment) ծրագրի շրջանակներում  Լեհաստանի Լեշնո քաղաքում գտնվող Յան Ամոս Կոմենսկու անվան համալսարանի հետ կնքած պայմանագրի շրջանակներում իրականացվեց մեկ դասախոսի փոխանակում: Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և  կառավարման   ամբիոնի դասախոս, փոխանակման ծրագրի մասնակից Բ. Մարտիրոսյանը կիսեց իր տպավորությունները.

 «Erasmus+Programme (Staff Mobility for Teaching assignment) ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 7-11 ընկած ժամանակահատվածում  ինձ հնարավորություն ընձեռվեց «Հարկերի էությունը և ժամանակակից հարկերի հիմնական տեսակները» թեմայով ութ- ժամյա դասընթաց կազմակերպել վերոնշյալ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողների և դասախոսների հետ: Դասընթացի ընտրությունը կատարվել է հենց Յան Ամոս Կոմենսկու անվան համալսարանի կողմից, այնուհետև ինքս պատրաստել եմ համապատասխան նյութերը՝ օգտագործելով այդ ոլորտում իմ կողմից կատարված հետազոտությունները և հրատարակած մասնագիտական նյութերը: Ներկայացված թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների՝ ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի շրջանում: Թեմայի ներկայացման ժամանակ նաև որոշակի զուգահեռներ անցկացվեցին Լեհաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարկային համակարգերի միջև, խոսվեց դրանց տարբերությունների և որոշ առանձնահատկությունների մասին:

Լսարանը կահավորված էր գրատախտակով, պրոյեկտորով, տրամադրվեց համակարգիչ՝ տեսանյութերի դիտումն ապահովելու համար։

Հարկ եմ համարում շեշտել, որ համալսարանի համապատասխան աշխատակիցների, դասախոսական կազմի կողմից արժանացել եմ ջերմ ընդունելության և ընկերական վերաբերմունքի, զգացել նրանց աջակցությունն ու օժանդակությունը բոլոր հարցերում:

Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա դասերն անցել են անկաշկանդ և համագործակցային մթնոլորտում, ուսանողները ցուցաբերել են ակտիվություն, հետաքրքրվածություն և կարգապահություն ողջ դասապրոցեսի ընթացքում:

Նաև կուզենայի հավելել, որ սա հիանալի հնարավորություն է փորձելու մասնագիտական կարողությունները և հմտությունները՝ որոշ առումով «մարտահրավեր» ներկայացնող պայմաններում, որը յուրաքանչյուր դասախոս պետք է հաղթահարի իր աշխատանքային գործունեության ընթացքում»:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...