logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

1

Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը միշտ էլ աչքի է ընկել ինքնակազմակերպվող հատկությամբ, ուստի պատահական չէ, որ ուսանողները, մինչև հեռավար ուսուցմանն անցնելու ռեկտորի հրամանը, արդեն իսկ տարբերակներ էին մտածել այդ ուղղությամբ։ Շուտով կլրանա մեկ ամիսը, որ բոլոր կուրսերում  դասացուցակին համապատասխան հեռավար դասեր են ընթանում հնարավոր բոլոր միջոցներով՝ messenger, viber, zoom, էլեկտրոնային փոստ։ «Ակտիվությունը բավականին մեծ է,-պատմում է ֆակուլտետային խորհրդի նախագահ Պողոս Ստամբուլյանը,-ուսանողները պարբերաբար ստանում են բոլոր նյութերը, պատրաստվում, անհասկանալի հարցերի դեպքում դիմում դասախոսներին։ Բայց, կարծում եմ, հարկ կլինի որոշ դասընթացներ կազմակերպել արտակարգ իրավիճակից հետո։ Այնուամենայնիվ, կենդանի շփումը դասախոսների ու ընկերների հետ այլ բան է, մենք բոլորս կարոտել ենք համալսարանն ու միմյանց»։ Իսկ ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա ֆակուլտետի աշխատակիցները մշտապես հետևում են դասերի ընթացքին՝ ապահովելու համար հեռավար դասընթացների հաշվետվողականությունն ու արդյունավետությունը։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...