logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

hogeban4 «Աուտիզմը դատավճիռ չէ»

(Հեռավար ուսուցման հարթակում հոգեբաններն են)

Վերջին շաբաթվա ընթացքում մանկավարժության և բանասիրության ֆակուլտետում անցկացվող առցանց դասերն ավելի հաճախ ընթանում են դասալսողների մասնակցությամբ։ Դա և հետաքրքիր է, և պարտավորեցնող ուսանողների համար, քանի որ մղում է նրանց հեռավար հարթակում որոնել-գտնել նյութը մատուցելու նորանոր գործիքներ՝ զարգացնելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման իրենց հմտությունները։

Այսօրվա՝ ապրիլի 29-ի բաց դաս անցկացվեց  «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսում։ Դասախոս՝ Մարինե Մամիկոնյան։ Դասի թեման էր «Աուտիզմը որպե կենսակերպ», որը ներկայացվեց սահիկահանդեսի միջոցով։ Աուտիզմի պատմությունը, ախտանշանները, տեսակները, հայտնի աուտիկներ․ դասի յուրաքանչյուր  հատված ներկայացվեց համապատասխան սահիկահանդեսի միջոցով՝ հանգամանալից տեղեկություններ տրամադրելով դասի հեռավար մասնակիցներին։ Դասի վերջում ուսանողները քննարկեցին «Անձրևի մարդը» ֆիլմը՝ դրսևորելով հոգեբանական նուրբ վերլուծություններ կատարելու իրենց ունակությունները։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում դասախոս Մարինե Մամիոնյանին՝ անչափ հետաքրքիր ու կազմակերպված դասի համար։

․․․Պատահական չէր, որ դասի ավարտից հետո խոսել ցանկացան բոլոր դասալսողները՝ արտահայտելով իրենց հիացմունքը  «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի հեռավար դասի մասին։ Կարևորվեց դասի ճիշտ կառուցվածքը՝ ԽԻԿ համակարգի բոլոր փուլերի համամասնության պահպանումը, հետազոտական բաղադրիչի առկայությունը, ուսանողների խորաթափանց վերլուծությունները և սեղմ ժամանակահատվածում նման բարդ թեման մատչելի կերպով ներկայացնելու ունակությունները։ Ասելիքով դաս․ այսպիսին էր հիմնական բնորոշումը։

 

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...