logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

varda

 

«Սեր առաջին բայթից». այսպես են բնութագրել zoom հարթակի հիմնադիրներն իրենց առաջին առցանց հանդիպումներից մեկը՝ նկատի ունենալով դրա տեխնիկական բարձր որակը, կոնֆերանսի արդյունավետությունն ու մասնակիցների ակտիվությունն ու հիացմունքը: Սխալված չենք լինի, եթե կրկնենք նույնը: Հունիսի 22-ից բուհի բոլոր ֆակուլտետներում բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա բաժիններում առցանց ուսուցումը կազմակերպվում է բացառապես zoom հավելվածի միջոցով: Դասերն ընթանում են ըստ դասացուցակների, դեկանատի աշխատակիցները պարբերաբար նշում են բացակաների անունները՝ պարզելու առցանց տիրույթում նրանց անհասանելության պատճառները և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար: Ուսանողները, հաղթահարելով հեռավար ուսուցման սկզբնական շրջանի տեխնիկական և այլ բնույթի դժվարություններ, արդեն իրենց տանտերեր են զգում՝ օգտագործելով հավելվածի մի շարք հնարավորություններ: Ուրախությամբ պետք է նշել , որ առցանց ուսուցումը խթանել է նաև բազմաթիվ ուսանողների՝ հետազոտական, ինքնուրույն աշխատանքներ կատարելու ունակությունը: Առաջիկայում կանցկացվեն նաև բաց դասեր:

Հայտարարություններ

Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

07.09.2020
Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

Հարգելի ուսանողներ, 2019-2020 ուսումնական տարվա II կիսամյակի ստուգարքների և քնն...

Մրցույթ ՏՏ մասնագետի թափուր պաշտոնի համար

12.08.2020
Մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր  պաշտոնի համար

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր &n...

Главные новости