logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

ognutyunzinvor 

Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Մանվել Հարությունյանն  առաջնագիծ գնալիս զանգել է  հրաժեշտ տալու. «Կներեք, որ չհասցրեցի պրակտիկայի փաստաթղթերը հանձնել դեկանատ,- ասել է նա,- անպարտաճանաչություն չհամարեք, երբ վերադառնամ, կբերեմ բոլորը»:

Հյուսիսային համալսարանի տարբեր ֆակուլտետների առկա և հեռակա ուսուցման բազմաթիվ ուսանողներ այսօր գտնվում են առաջնագծում: Արցախում պատերազմական գործողությունները վերսկսելուն պես հազարավոր հայորդիների հետ համալսարանի ուսանողները ևս կամավորագրվեցին ու մեկնեցին մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու:  Առաջնագծում են նաև բուհի շուրջ 40 պայմանագրային զինծառայող ուսանողները, մի մասն էլ կամավորագրվել ու սպասում է իր հերթին...

Շունչներս պահած սպասում ենք հաղթական լուրերի՝ շարունակելով մեր ուժերի չափով կազմակերպել առաջնագծին անհրաժեշտ պարագաների ու դրամական օգնության հավաքագրումը: Սնունդով, հագուստով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով լեցուն արկղերն այսօր ուսխորհրդի կազմակերպված աշխատանքի  շնորհիվ արդեն Արցախի ճանապարհին են՝ մեր ուսանողուհիների ոգեշնչող գրառումներով: Կատարվել է նաև դրամական փոխանցում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին:

Համալսարանի բազմաթիվ ուսանողներ ներգրավված են ամենատարբեր կամավորական աշխատանքներում նաև բուհից դուրս: Դոնորական արյուն հանձնելու համար մի խումբ համալսարանականներ ևս հերթագրվել են:

                                                                                                                                                    Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Главные новости