logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

buklet

Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը (ներկայացուցիչ՝ Եղիշե Կիրակոսյան) Հյուսիսային համալսարանին է նվիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի  ուղեցույցների հայերեն թարգմանության չորս գրքույկների հնգական օրինակ: Սա շատ լավ  և արժեքավոր նվեր է հատկապես բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար, ուստի բուհի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում  գրասենյակին դրանք բուհին տրամադրելու համար։ Համալսարանի գրադարանը սիրով կտրամադրի ուղեցույցներն իր ուսանողներին ու աշխատակիցներին:

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդին իր անդամակցության պահին՝ 2001 թ. հունվարի 25-ին, ստորագրել է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության 1950 թվականի եվրոպական կոնվենցիան, և դրա թիվ 1, 4, 6, 7 արձանագրությունները։ ՀՀ կողմից կոնվենցիան վավերացվել է 26.04.2002թ., ուժի մեջ է մտել 26.04.2002թ.: Այդ ժամանակահատվածից ի վեր մեր երկիրը կատարում է կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Կոնվենցիայով նախատեսված՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների վերահսկողությունը իրականացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Վերջինս անդամ երկրների համար պարբերաբար հրատարակում է ուղեցույցներ՝ նվիրված Կոնվենցիայի տարբեր հոդվածների և արձանագրությունների շուրջ ձևավորված նախադեպային իրավունքի դրսևորումներին:

Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակը (ներկայացուցիչ՝ Եղիշե Կիրակոսյան) Հյուսիսային համալսարանին է նվիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի  ուղեցույցների հայերեն թարգմանության չորս գրքույկների հնգական օրինակ: Սա շատ լավ  և արժեքավոր նվեր է հատկապես բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար, ուստի բուհի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում  գրասենյակին դրանք բուհին տրամադրելու համար։

Գրքույկներից առաջինը ուղեցույց է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի («Կրկնակի չդատվելու և չպատժվելու իրավունք») վերաբերյալ, երկրորդը նվիրված է ՄԻԵԿ 5-րդ հոդվածին («Ազատության և անձեռնմխելիության իրավունք»), երրորդը՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածին («Արդար դատաքննության իրավունք. քրեաիրավական հայեցակետ») և վերջինը՝ ՄԻԵԿ 7-րդ հոդվածին («Պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա. սկզբունք, որի համաձայն՝ միայն օրենքը կարող է սահմանել հանցագործությունը և նախատեսել պատիժը»):

Ներկայացված գրքույկները հնարավորություն կընձեռեն ուսանողներին ծանոթանալու տվյալ ոլորտի հիմնական սկզբունքներին և վերաբերելի նախադեպերին:

Մեջբերված նախադեպային իրավունքի օրինակներն ընտրվել են ուղենիշային, էական և/կամ վերջերս կայացված վճիռներից և որոշումներից:

Դատարանի վճիռների և որոշումների նպատակը միայն ՄԻԵԴ ներկայացված կոնկրետ գործերը լուծելը չէ, այլև Կոնվենցիայով սահմանված կանոնները պարզաբանելը, երաշխավորելը և դրանք զարգացնելը՝ նպաստելու համար պայմանավորվող կողմերի ստանձնած հանձնառությունները կատարելուն:

Ուղեցույցները պարունակում են հղումներ Կոնվենցիայից և դրա Լրացուցիչ արձանագրություններից մեջբերված հոդվածներից յուրաքանչյուրում օգտագործված «բանալի» բառերին:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...