logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

2 1    

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված գիրք  նվիրելու տոնը վերջին տարիներին մեզ համար դարձել է լավագույն տոներից մեկը: Հյուսիսային համալսարանի  և  ավագ դպրոցի համար այն նշելը առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերել, քանի որ բուհում 2008 թվականից գործում է թումանյանական «Վերնատուն» գիտահետազոտական կենտրոնը, որի գործունեությունը միտված է եղել Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակը վառ պահելուն, Թումանյանի գործն ու կյանքի հետաքրքիր, ուսանելի դրվագները նաև երիտասարդ սերնդին հասանելի ու սիրելի դարձնելուն։ Թումանյանի հանդեպ ունեցած սերը Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի սաները դրսևորեցին անչափ հետաքրքիր և ուսանելի միջոցառմամբ՝ գրական–երաժշտական կոմպոզիցիայով, որին ներկա էին բուհի ռեկտոր Մհեր Մակիչյանը, ավագ դպրոցի տնօրեն Արմինե Սարգսյանը, ուսուցիչներ, վարչական այլ աշխատակիցներ։

Ներկաներին հիացրին ավագ դպրոցի սաների ինքնաբուխ, զգացմունքային կատարումները թումանյանական թեմաներով՝ երգ, պար, ասմունք։ Հնչեցին մեծ բանաստեղծի թևավոր խոսքերը գրքի, մարդու կոչման, մարդ մնալու կարևորության, հայրենիքի հանդեպ սիրո անհրաժեշտության մասին, ինչպես նաև հայ և համաշխարհային մեծերի՝ Թումանյանին տրվող բնութագրումները։

Միջոցառումն ուղեկցվում էր սահիկահանդեսով, ինչի շնորհիվ ներկաները  հնարավորություն  ունեցան վայելելու Թումանյանի ստեղծագործությունների գունագեղ աշխարհը ՝ արտացոլված կերպարվեստում և երգարվեստում։

Ակնհայտ էր ավագ դպրոցի սաների պատասխանատու  վերաբերմունքը ոչ միայն միջոցառմանը։ Նրանք հաճելի և օգտակար անակնկալ էին պատրաստել՝ բուհի գրադարանին նվիրելով գրքեր։

 Աչք էր շոյում նաև օրվա խորհրդին համապատասխան ձևավորված գրադարանը։ Հեղինակները դարձյալ ավագ դպրոցի սաներն էին։

Միջոցառման ավարտին բուհի ռեկտոր Մհեր Մակիչյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց դպրոցի սաներին՝ բովանդակալից միջոցառման համար՝ հորդորելով նրանց շատ կարդալ և հնարավորինս շատ օգտվել համալսարանի նյութատեխնիկական ռեսուրսներից՝ մշտապես  կատարելագործելով իրենց գիտելիքները։

Մենք ևս շնորհակալություն ենք հայտնում ավագ դպրոցի սաներին, տնօրինությանը և միջոցառման բարձր մակարդակին նպաստող բոլոր թումանյանասերներին։ Մի բան ակնհայտ էր՝ ավագ դպրոցի սաները թումանյանական ոգու կրողներն են։

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...