logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

chine1

Բաց դաս բանասիրության ու մանկավարժության ֆակուլտետում

«Չինաստան ասելիս առաջինը մեր մտքին են գալիս միլիարդավոր նույնանման դեպքերը, ծնելիության սահմանափակումները, հայտնի բրենդների կեղծիքները… Բայց Չինաստանը շատ ավելի հետաքրքիր, հարուստ և բազմազան է, քան թվում է առաջին հայացքից:
Չինական ավանդույթները շատ տարբեր են, դրանք և՛ նման են հայկական ավանդույթներին, և՛ տարբեր»․ այսպես սկսվեց բաց դասը բանասիրության ու մանկավարժության ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 4–րդ կուրսում։

«Միջմշակութային հոգեբանություն» առարկայի շրջանակներում (դասախոս՝ Մարինե Մամիկոնյան) ապագա հոգեբաններն այս անգամ պատմեցին Չինաստանի մասին։   Գլխավոր բանախոսը՝ Էմմա Գևորգյանը, անդրադարձավ խորհրդավոր ու կախարդական այդ երկրի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին, հինավուրց ազգի հոգեբանությանը, ներկայացրեց ծիսակարգերն ու հավատալիքները։ Դասի մասնակիցները ծանոթացան համաշխարհային մշակույթի պատմության մեջ չինական մշակույթի առանձնահատուկ դերին, գյուտերին ու հայտնագործություններին(բնական մետաքս, վառոդ, կողմնացույց, մեխանիկական ժամացույց, թուղթ, գունավոր տպագրություն և այլն)։

   Ակնհայտ էր ուսանողների  չափազանց լուրջ մոտեցումն ու պատրաստվածությունը դասին։   Օգտվելով համացանցի ընձեռած հնարավորություններից՝ ապագա հոգեբաններն ինքնուրույն կերպով բավականաչափ լրացուցիչ նյութեր էին ձեռք բերել՝ մատուցելով դրանք ինչպես սահիկահանդեսով, այնպես էլ Չինաստանի մասին պատմող տեսահոլովակով։ Տեխնիկական միջոցների կիրառման շնորհիվ առավել վառ ու գրավիչ ներկայացվեց

չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, ինքնատիպ ու գեղեցիկ չինական քաղաքները։

«« «Միջմշակութային հոգեբանություն» առարկան ուսումնասիրելով ուսանողները ոչ միայն ճանաչում են այլ ազգերի մշակույթների յուրահատուկ կողմերը, նրանց հոգեբանությունը, այլև յուրացնում են  այն լավն ու օգտակարը, ինչը կարող են կիրառել իրենց ամենօրյա շփումներում»,–ամփոփման խոսքում նշեց դասախոս Մարինե Մամիկոնյանը, որի հայտնում ենք մեր առանձնահատուկ շնորհակալությունը՝ հոգեբանության դասերը մշտապես բովանդակալից ու հետաքրքիր կազմակերպելու, ուսանողների մեջ իրենց մասնագիտության նկատմամբ սերը վառ պահելու համար։

Հ․ Գ․ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խորհրդանիշերով, ուտեստներով, նրանց ազգային պատկանելությունը վկայող այլ տարրերով կահավորված լսարանում տիրում էր անբացատրելի մի մթնոլորտ։ Ծանոթ–անծանոթ Չինաստանը․․․Թվում էր՝ շատ բան գիտենք այդ երկրի մասին, բայց մեր հոգեբանների մատուցած նյութը  լրացրեց մեր գիտելիքները՝ հարստացնելով մեզ հոգեպես։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

    

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

30.04.2021
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

    Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հա...

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...