logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

 

ebuh

Ամբողջական տեղեկատվություն՝ e-Buh բուհ-ի կառավարման ավտոմատացման համակարգում

Հյուսիսային համալսարանում շոշափելի աշխատանքներ են կատարվել e-Buh ուսումնական գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ: Ծրագրի ներդրման սկզբնական աշխատանքները  սկսվել են դեռևս 2017-2018 ուսումնական տարում ՏԵՄՊՈՒՍ-ԳՈՎԵՐՆ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի փորձարկումը կատարվել է 2018 թվականին՝ մեկ ֆակուլտետի («Տնտեսագիտության կառավարում և ինֆորմատիկա») կտրվածքով:
     Համակարգը հնարավորություն է տալիս բուհերին ուսումնական գործընթացը, փաստաթղթաշրջանառությունը, տեղեկատվության հասանելիությունը կառավարել  էլեկտրոնային եղանակով: Այն ներառում է ուսումնական գործընթացն ապահովող ամբողջական 12 մոդուլ՝ «Դասացուցակ», «Ուսանող», «Ուսումնական», «Աշխատակից», «Հաշվառում», «Ավարտական», «Առաջադիմություն» և այլն, ինչպես նաև ուսանողների կարգավիճակի, հաշվետվությունների, տեղեկանքների, դասաբաշխումների, էլեկտրոնային մատյանների կարգավորման այլ դաշտեր, որոնց շնորհիվ ուսումնական գործընթացի վերաբերյալ բոլոր տեղեկությունները պահպանվում են միասնական մեկ հարթակում: Էլեկտրոնային գնահատման և բացակայությունների մատյաններում լրացված արդյունքները արտացոլվում են քննական, ստուգարքային տեղեկագրերում: Էլեկտրոնային այս հարթակը հնարավորություն է տալիս նաև ունենալ  ամբողջական տեղեկություն ուսանողների մասին:Ծրագրի գործարկմանը մասնակցում են դեկանատները, ուսումնական վարչությունը, ամբիոնները, դասախոսները: Պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար: Ծրագրի ամբողջական աշխատանքները համակարգում է հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժինը:Այս ուսումնական տարում նախատեսվում է նաև  բուհի շրջանավարտների դիպլոմների հավելվածների (միջուկ) տպագրման գործընթացը իրականացնել այս համակարգի միջոցով:Համակարգի ներդրման առաջին փուլի աշխատանքները գրեթե ավարտված են: Հաջորդ փուլում նախատեսված է  ավտոմատացված համակարգի լիարժեք կիրառում բոլոր ֆակուլտետներում:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...