Հյուսիսային համալսարանի և Շեցինի համալսարանի (Լեհաստան) միջև Էրազմուս+ ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հյուսիսային համալսարանի մեկ ուսանողի հնարավորություն կտրվի 2021-2022 ուսումնական տարվա մեկ կիսամյակ սովորել վերոնշյալ բուհում:
Բոլոր ծախսերը ֆինանսավորվում են Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի կողմից:
Ծրագրին կարող են դիմել տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության և օտար լեզուների բաժինների այն ուսանողները, ովքեր`
- սովորում են Հյուսիսային համալսարանի առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերում,
- սովորում են առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսում,
- ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
- ունեն բարձր առաջադիմություն,
- ունեն հասարակական ակտիվություն:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են մինչև մայիսի 10-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի էլեկտրոնայի փոստին Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. ուղարկել կամ անձամբ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձնագրի լուսապատճենը,
- ինքնակենսագրություն (անգլերեն),
- անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում):
Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի բաժին: