logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

 
 
ANAHIT
 
Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի ղեկավար է նշանակվել Անահիտ Մուկուչյանը: Վստահ ենք, որ նորանշանակ ղեկավարն արժանի փոխարինողն է լինելու բաժանմունքի արդեն նախկին տնօրեն Ա. Մակիչյանի, որն իր կառավարչական ողջ հմտություններն ու գիտելիքները տարիներ շարունակ ներդրել է ի նպաստ բաժանմունքի զարգացմանն ու առաջընթացին:
Մաղթում ենք պարոն Մակիչյանին քաջ առողջություն և համոզված ենք, որ նա իր խորհուրդներով ու մեծ կենսափորձով դեռ երկար ժամանակ օգտակար է լինելու հարազատ կրթօջախին:
Իսկ տիկին Ա. Մուկուչյանին շնորհավորում ենք պատասխանատու աշխատանքի նշանակվելու առթիվ: Բաժանմունքում աշխատելու ողջ ընթացքում նա իրեն դրսևորել է որպես բարձ որակավորում ունեցող մասնագետ, կազմակերպչական տաղանդով օժտված, նոր գիտելիքներ յուրացնելուն միշտ պատրաստ ու բարեհամբույր անձնավորություն:
Տիկին Անահիտ Մուկուչյանին մաղթում ենք արգասավոր աշխատանքի երկար տարիներ:
Ա. Մուկուչյանը 1998-2008թթ. սովորել է Լոռու մարզի Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
2013թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը: 2013-2015թթ. սովորել և կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսումնական ծրագիրը՝ այդ ընթացքում ստանալով անվանական կրթաթոշակ:
2014-16թթ. աշխատել է Երևանի «Ակադեմիական» ավագ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի:
2016 թվականից մինչ օրս աշխատում է Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում որպես պատմության դասախոս:
2017-2018թթ.՝ Հյուսիսային համալսարանի Ալավերդու բաժանմունքում որպես ղեկավարի օգնական:
2018 թվականից մինչ օրս աշխատում է Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչությունում որպես կրտսեր, ապա առաջատար մասնագետ:
Ա. Մուկուչյանը մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, հանդես է եկել զեկուցումներով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, առանձնահատկությունների, ինչպես նաև ցեղասպանությունների կանխարգելման խնդիրների և հրեական Հոլոքոստի հետ պատմահամեմատական վերլուծություններով:
Արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի թե՛ Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիներին, թե՛ Հյուսիսային համալսարանում աշխատելու ընթացքում:
2019 թվականից սովորում է Հյուսիսային համալսարանի մագիստրատուրայում՝ «Կրթության կառավարում» կրթական ծրագրով:

Главные новости

Հայտարարություններ

Ընդունելություն նախապատրաստական բաժնում

25.05.2021
Ընդունելություն նախապատրաստական բաժնում

Հյուսիսային համալսարանը կազմակերպում է նախապատրաստական ինտենսիվ դասընթացներ բակ...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

30.04.2021
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

    Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հա...