Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
«Նարեկացի» արվեստի միությունը իրականացնում է «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է արվեստի ու մշակույթի միջոցով նպաստել երիտասարդների ներգրավումը քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, ինչպես նաև ստեղծել կապ Հայաստանում և արտերկրում բնակվող հայ երիտասարդ արվեստագետների միջև:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երիտասարդների համար կազմակերպել մարդու իրավունքների և համամարդկային արժեքների հետ կապված դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ հայտնի արվեստագետների, իրավաբանների, մեդիա մասնագետների, ռեժիսորների և լրագրողների հետ:
Միջոցառումներն իրականացվելու են «Նարեկացի» արվեստի միությունում 2020թ. փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում՝ ամիսը 2 անգամ հաճախականությամբ:
Ծրագրին կարող են դիմել՝
18 - 35 տարեկան երիտասարդներ
Մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը ծրագրին քաջալերվում է
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2020թ. փետրվարի 5-ը:
Լրացված ձևաթուղթն խնդրում ենք ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. փոստին
Թեմա բաժնում նշել «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագիր կամ այցելել «Նարեկացի» արվեստի միություն
Հասցե` ՀՀ, Երևան, 0010, Վարդանանց 16/1
Հեռ.` + (374 10) 58 01 05, + (374 77) 58 05 35
- Родительская категория: Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությանն անհրաժեշտ է մարքեթինգային վերլուծաբան:
Հիմնական պարտականություններ`
- Պլանավորել, վերլուծել և վերահսկել մարքեթինգային ցուցանիշները, իրականացնել մարքեթինգային վերլուծական աշխատանքներ;
- Կազմել վերլուծական հաշվետվություններ, պրեզենտացիաներ և այլ համապատասխան նյութեր ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ;
- Պատրաստել հետ վերլուծություն գործարկված նախաձեռնությունների վերաբերյալ;
- Մասնակցել Ընկերության բյուջեի և կանխատեսման ձևավորման աշխատանքներին;
- Համագործակցել Գլխամասային գրասենյակի, ղեկավարության և այլ ներգրավված ստորաբաժանումների հետ հաշվետվությունների պատրաստման գործընթացում:
Կրթություն`
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մարքեթինգի կամ մաթեմատիկայի ոլորտներում
Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`
- Մարքեթինգի տեսության և կանխատեսման/պլանավորման մեթոդների իմացություն;
- Վերլուծական հմտություններ (SWOT, PEST, մրցակցային վերլուծություն և այլն);
- Վերլուծական և ստրատեգիական մտածողություն;
- Պրեզենտացիաներ պատրաստելու գերազանց հմտություններ;
- Համակարգչայինգերազանց գիտելիքներ`MS Office, Power Point, SQL և VBA-ի իմացությունը դիտվում է որպես առավելություն;
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն և ճկունություն;
- Աշխատանքի և ուսուցման հանդեպ գեր-ակտիվ մոտեցում;
- Հայերեն, ռուսերենև անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Աշխատանքային փորձ`
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բիզնես/մարքեթինգային վերլուծության ոլորտում;
- Աշխատանքային փորձը խորհրդատվական ընկերություններում դիտվում է որպես առավելություն;
- Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության բնագավառում ցանկալի է:
Փոխհատուցումներ և արտոնություններ`
- Բժշկական ապահովագրություն;
- Ծառայողական բջջային կապ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 27.12.2019թ.:
Ցանկացողները կարող են ինքնակենսագրականները(CV) ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին:
- Родительская категория: Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
#ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ
Հրաշալի հնարավորություն երիտասարդների համար համատեղելու տեսական և գործնական գիտելիքները՝ հետագայում IDBank-ի թիմը համալրելու հեռանկարով։
Ծրագրի տևողություն՝ 2,5 ամիս
Ծրագրի անցկացման վայր` ք․ Երևան
Ծրագրի մեկնարկ` Հուլիսի 22, 2019թ.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Յուրաքանչյուր երիտասարդի առաջնային մտահոգությունը աշխատաշուկայի պահանջներին բավարարող աշխատանքային փորձի ձեռքբերումն է։ Փորձի կուտակումը պետք է սկսել դեռևս ուսումնառության ժամանակ։
IDBank-ի #ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ ծրագրի շրջանակում երիտասարդները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ բանկային գործում: Ծրագրի ավարտին իրականացվելու է ատեստավորում, որի արդյունքներով լավագույնները կշարունակեն իրենց կարիերան IDBank-ի հետ։
ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`
- լինել բակալավրի 4-րդ կամ մագիստրատուրայի ուսանող կամ վերջին 5 տարիներին ավարտած և անփորձ երիտասարդ,
- ունենալ լավ առաջադիմություն,
- ունենալ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում,
- տիրապետել օտար լեզուներին /ռուսերեն, անգլերեն/,
- ունենալ հաղորդակցման գերազանց հմտություններ,
- լինել նախաձեռնող, ստեղծագործական ու նորարար գաղափարներով և էնտուզիազմով լի ուսանող։
Դիմումի ընթացակարգ
Եթե մոտիվացված ու նպատակասլաց ես, համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին և քեզ տեսնում ես այս ոլորտում, ապա օգտագործի՛ր հնարավորությունդ առաջին քայլն անելու՝ միանալով IDBаnk-ի թիմին։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել «ԱյԴի Բանկ»-ի դիմում-հայտը և/կամ ինքնակենսագրականի (CV) հետ միասին ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով ծրագրի անվանումը՝ «ԿԱՌՈՒՑԻՐԿԱՐԻԵՐԱԴԱՅԴԻԲԱՆԿԻՀԵՏ» :
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 16.06.19թ.:
- Родительская категория: Շրջանավարտների և կարիերայի կենտրոն