ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԿՍԵՑԻ ԻՄ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՊԱԳԱՆ.
ԲԱՑ ՄԻ ԹՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԴ՝ ՀԱՋՈՐԴԸ ԼԻՆԵԼՈՒ
Հյուսիսային համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի Լիաննա Եղիշյանն «Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակ սովորում է Լեհաստանի Շեցինի համալսարանում:
Լիաննայի խոսքով՝ ուսումնառության շեցինյան շրջանն իր համար կյանքի շրջադարձային փուլ է և առանցքային դեր է խաղացել իր մասնագիտական որակների, անձի ձևավորման, կենսափորձի ու ինքնաճանաչողության գործում:
«Հայաստանում սովորելուց հետո հետաքրքիր է սովորել նոր միջավայրում։ Շատ ուրախ եմ, որ ընդունվեցի Հյուսիսային համալսարան և ունեցա երկրից դուրս սովորելու այսպիսի հնարավորություն։ Բացի մասնագիտական առարկաներից, այստեղ հնարավորություն ունեցա ընտրել նաև ինձ հետաքրքրող այլ առարկաներ, ձեռք բերել նոր հմտություններ: Ի դեպ, Հյուսիսային համալսարանում ստացածս գիտելիքների շնորհիվ Լեհաստանում սովորում եմ գերազանց առաջադիմությամբ»։
«Էրազմուս +» ծրագրի կողմից սահմանված կրթաթոշակը թույլ է տվել Լիաննային իրականացնել իր բաղձալի երազանքներից ևս մեկը՝ շրջագայել եվրոպական տարբեր երկրներում, տեղում ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին: Իհարկե, առիթը բաց չի թողել իր օտարերկրացի ընկերներին ծանոթացնելու նաև մեր մշակույթին։
Լիաննան օրերս կավարտի իր ուսումնառությունը և կվերադառնա հարազատ բուհ՝ էստաֆետը հանձնելով եվրոպական կրթության մասին երազող մեր մյուս ուսանողներին:
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում ...
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն