Շչեցինի համալսարանի ռադիոյի և հեռուստաստատեսության ստուդիայում իրենց մասնագիտական հմտություններն ու կարողություններն են ձևավորում ոչ միայն լրագրության ֆակուլտետի, այլև համալսարանի տարբեր մասնագիտություններ ընտրած ուսանողներ: Նրանցից շատերի համար այս անկյունը դառնում է դեպի լրագրության մեծ աշխարհ տանող ճանապարհի առաջին հանգրվանը:
Ջոաննա Միխալսկան ևս այստեղ է ստացել իր առաջին մկրտությունը և գնալու է իր մեծ նպատակների ետևից:
Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի ղեկավար Աստղիկ Աբրահամյանի զրույցը՝ Շչեցինի համալսարանի «Լրագրություն և մեդիա կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանող, ռադիոլրագրող Ջոաննա Միխալսկայի հետ:
Selected students from the Faculty of Journalism as well as other academic staff at the University of Szczecin enhance their professional skills and abilities by studying radio and television. For many, this corner becomes the first stop on the way to the big world of journalism. Joanna Michalska also received her first baptism here and will pursue after her big goals. The interview between the director of the Northern University's Center for Media and Public Relations Training Astghik Abrahamyan and radio journalist and master's student at the University of Szczecin studying media management and journalism Joanna Michalska.