logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

1

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի (հայցորդության) ընդունելություն ՀՀ գիտական աստիճանաշնորհման հետևյալ մասնագիտությունների գծով`
Ժ.01.01 - «Հայ դասական գրականություն»,
Ը.00.003 - «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» (ֆինանսներ, դրամաշրջանառություն, վարկ, հաշվապահական հաշվառում և վիճակագրություն)
ԺԲ.00.04 - «Դատական իրավունք» (դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն):

 Ասպիրանտուրա ընդունվելու համար կարող են դիմել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն բարձրագույն կրթության մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմ:

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերի ընդունումը կատարվում է ներկա հայտարարության հրապարակման օրվանից՝ մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը:
Դիմորդները Հյուսիսային համալսարանի ռեկտորի անվամբ դիմումի հետ միասին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
- հրատարակված գիտական աշխատանքները կամ դրանց բացակայության դեպքում գիտական ռեֆերատ՝ 20 համակարգչային էջի սահմաններում,
- ինքնակենսագրություն և չորս լուսանկար (3x4 չափսի),
- տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին (եթե դիմողն աշխատում է),
- զինվորական գրքույկի պատճենը (բացակայության դեպքում՝ զորակոչային տեղամասում կցագրման վկայականի պատճենը):
Անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմը դիմորդը ներկայացնում է անձամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Ալեք Մանուկյան 15ա,
Email: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
հեո. 55-40-52, 57-84-88, 57-33-17, (094)47-55-59

Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

20.09.2018
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

17.09.2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրին 2018թ. Երևան...

Главные новости