Հոկտեմբերի 8-ին Հյուսիսային համալսարանում ամփոփվեցին Լեհաստանի ժեշուվի համալսարանում կայանալիք դասախոսական շարժունություն մրցույթի արդյունքները, որը տեղի է ունենալու միջազգային «Erasmus +» ծրագրի, Հյուսիսային համալսարանի և Ժեշուվի համալսարանի միջև կնքված համագործակցության շրջանակներում:Մրցույթին դիմել էին 6 դասախոս, որից ընդամենը մեկը դրամաշնորհ ստանալու հնարավորություն ուներ:Հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ անգլերեն լեզվի հմտությունները, համալսարանում աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները և այլ գործոններ, հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող է ճանաչվել Հյուսիսային համալսարանի Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ, դասախոս` Քրիստինե Ռշտունին:
Շնորհավորում ենք Քրիստինե Ռշտունուն և մաղթում արդյունավետ համագործակցություն: