logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Anna Astvacaturyan

                                                                       Հյուսիսային համալսարանի հարգելի ուսանողներ, դասախոսներ, լայն հանրության ներկայացուցիչներ

Ս.թ. սեպտեմբերի 25-ին,  ժամը 15.00-17.00, Հյուսիսային համալսարանի ուսանողների (նախ և առաջ՝ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների), դասախոսների և հանրության այլ ներկայացուցիչների համար ZOOM հարթակում բաց դասախոսություն կկարդա ամերիկահայ գրող, հասարակական գործիչ և ակտիվիստ, իրավագիտության դոկտոր, ԱՄՆ Ուեստբրուկ քաղաքի քաղաքային խորհրդի փոխնախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:

Դասախոսության թեման է՝ «Արցախի հայության դրությունը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի տեսանկյունից. Բաքվի հայերը՝ մոռացված փախստականներ, և հայկական Սփյուռքի քաղաքական աջակցությունը Արցախին»:

 Աննա Աստվածատուրյան Թերքոթը դասախոսությունը կկարդա ռուսերենով:

Դասախոսության ինտերակտիվությունը պահպանելու, մասնակիցների հետ առցանց շփման բարձր մակարդակ ապահովելու համար ունկնդիրների թիվը սահմանափակ է՝ շուրջ 60 մասնակից:

Գրանցվելու համար խնդրում ենք էլ․ նամակ  ուղարկել (նշելով անուն, ազգանունը, ուսումնական կամ այլ հաստատությունը, պաշտոնը, հեռախոսի համարը և էլեկտրոնային հասցեն ) Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի պատասխանատու Անի Թամազյանին Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեով՝ նամակի «թեմա» բաժնում նշելով Աննա Աստվածատուրյանի գրքի վերնագիրը՝ «Արտաքսման մի պատմություն» կամ «Nowhere, A story of Exhile» կամ էլ «Изгнание в никуда»:

Դասախոսության մասնակիցը դառնալու համար կարող եք գրանցվել մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ: Ս.թ. սեպտեմբերի 21-ից 22-ը բոլոր գրանցված մասնակիցները կստանան նամակ՝ դասախոսության մասնակցության համապատասխան հղումով:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...