Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 08.10.2021թ.
Պարտադիր պահանջներ
- Համապատասխան բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կրթական աստիճան), կամ բակալավրի կրթական աստիճան և ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
- Կարողանա բանավոր և գրավոր հաղորդակցվել անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով (լեզուների համաեվրոպական համակարգի առնվազն B2/C1 մակարդակին համապատասխան):
Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում (կից ձևաչափ)
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Պահանջվող հմտություններ
- օտար լեզուներով բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint)
- թիմային աշխատանքի ունակություն և բարձր պատասխանատվություն
- նախաձեռնողականություն:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։