Հյուսիսային համալսարանը հայտարարում է դեկանների մրցույթ՝ հետևյալ ֆակուլտետներում
- Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ,
- Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետ,
- Իրավագիտության ֆակուլտետ:
Դեկանի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆակուլտետի դեկանի պաշտոնի անձնագրով՝ տեսնել այստեղ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- դիմում ռեկտորի անունով,
- ինքնակենսագրություն,
- գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
- տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
- նամակ-նպատակ։
Փաստաթղթերը կարող են ներկայացվել համալսարանի էլեկտրոնային հասցեով՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. ։Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 15-ը :