Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 02.02.2024թ.
Հյուսիսային համալսարանը փնտրում է «Իրավագիտության և հասարակագիտական առարկաների» ամբիոնում «Կրիմինալիստիկա» (քրեագիտություն) առարկայի գծով դասախոսի:
Պարտադիր պահանջներ՝
- ունենա բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան),
- իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտեր), կրթական պետական չափորոշիչները, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերը,
- ունենա մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
- կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել օտար լեզուներով[1] և գերազանց հայերեն լեզվով,
- տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:
Դասախոսի գործունեությանը ներկայացվող այլ պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դասախոսի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։
[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 և B1 մակարդակին համապատասխան