logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

seviliya

Ուշադրություն!!

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագործակցության հուշագրի հիման վրա, Էրազմուս+ K171 շարժունության ծրագրով Հյուսիսային համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները կարող են մասնակցել շարժունության ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում: Ուսանողների շարժունության ծրագրի տևողությունը 5 ամիս է, իսկ վարչակազմի շարժունության տևողությունը՝ 5 օր: Համալսարանը մրցութային կարգով ընտրելու է 1 դասախոս, և 2 ուսանող, որոնցից մեկը՝ բակալավրական կամ մագիստրոսական կրթական ծրագրով,իսկ մյուսը՝ ասպիրանտուրայի: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար ուսանողները հետևյալ փաստաթղթերը պետք է ուղարկեն համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին` Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.: Մրցույթի համար պետք է ներկայացնել`

  1. 1.Ինքնակենսագրություն (CV, Europass)
  2. 2.Տեղեկանք առաջադիմության մասին
  3. Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
  4. 4.Նամակ-նպատակ շարժունության ծրագրին մասնակցելու համար

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները փաստաթղթերը պետք է ուղարկեն Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Թեհմինե Բաղդասարյանի էլեկտրոնային հասցեին` tehmine1900@rambler.ru:

  1. Ինքնակենսագրություն (CV, Europass)
  2. Տեղեկանք անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
  3. Նամակ-նպատակ շարժունության ծրագրում մասնակցելու համար
  4. Տեղեկանք Հյուսիսային համալսարանում հիմնական աշխատանքի վերաբերյալ

Մրցույթի արդյունքում ընտրված հաղթող ուսանողի և դասախոսի դիմումները համապատասխան փաստաթղթերով կուղարկվեն Սևիլիայի համալսարան: Փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետը Մայիսի 21-ն է:

Մաղթում ենք հաջողություն

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...