Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Հայտարարություն թափուր հաստիքի համար
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի ղեկավարի թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ 19.09.2022թ.
Պաշտոնին ներկայացվող պահանջներ
- ունենա բարձրագույն կրթություն (բանասիրական գիտությունների թեկնածուի կամ (առնվազն) մագիստրոսի աստիճան) լրագրություն, հանրային կապեր մասնագիտություններով և լրատվական ոլորտում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ,
- իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտեր (northern.am),,
- իմանա կրթության ոլորտում հանրային կապերի առանձնահատկություններն և զարգացման միտումները,
- տիրապետի հայերենին (գերազանց), անգլերենին և ռուսերենին[1],
- ունենա համարկագչով, ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
- տիրապետի տեսանկարահանման և լուսանկարահանման սկզբունքներին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում (կից ձևաչափ)
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։
[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B2 մակարդակներին համապատասխան
ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ
ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին կազմակերպում է միջբուհական ուսանողական գիտաժողով «Մասնագիտական կրթությունը ուսանողի աչքերով» խորագրով։
Գիտաժողովին մասնակցոււթյան պայմաններն են․
- առավելագույնը 10 րոպե տևողությամբ ուսանողի սահիկահանդեսի փոխանցում գիտաժողովի կազմկոմիտե՝ մինչև ս․թ․ հոկտեմբերի 8-ը,
- սահիկահանդեսի ներկայացման վերաբերյալ խորհրդատու դասախոսի գրավոր երաշխավորություն։
Գիտաժողվի աշխատանքային լեզուն հայերենն է, սահիկահանդեսները կարող են ներկայացվել նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Լավագույն ելույթները կտպագրվեն ս․թ․ դեկտեմբերին, իսկ գիտաժողովի նյութերի էլեկտրոնային տարբերակը գիտակրթական կազմակերպությունների պաշտոնական կայքերում կտեղադրվեն ս․թ․ նոյեմբերին։
Լրացուցիչ հարցերի համար դիմել գիտաժողովի կազմկոմիտե․
հեռ․ (055) 09-71-70
(094)11-21-40
Էլ․ փոստ։ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ դպրոցով
Մեկնարկել է «Միսս աշակերտուհի 2022» գեղեցկության մրցույթը, որին կարող են մասնակցել 6-16 տարեկան աղջիկներ Երևանից և մարզերից։
Հայտերն ընդունվում են missyerevan.am կայքում, հեռ.՝ 091 330203։
Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ դպրոցով։
Աջակցենք Նելլի Թումասյանին
Աջակցենք Նելլի Թումասյանին
Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք

