Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Անհատ խորհրդատուի՝ ցանցային ադմինիստրատորի մրցույթ
անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ
Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բուհի կայքի և moodle համակարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն
Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայամանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիր: Ծրագրի նպատակը մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացների դասավանդումն է հեռավար կրթության մեթոդաբանությամբ, որի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար դասընթացների մշակում, ներդրում և կազմակերպում MOODLE հարթակում: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով Հյուսիսային համալսարանը նախատեսում է ներգրավել անհատ խորհրդատուի, որի պարտականությունները ներառելու են հետևյալ աշխատանքները.
անհատ խորհրդատուի՝ ցանցային ադմինիստրատորի, ընտրության մրցույթի հայտարարություն
Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անհատ խորհրդատուի՝ ցանցային ադմինիստրատորի, ընտրության մրցույթի հայտարարություն
Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթության ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայամանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիր: Ծրագրի նպատակը մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացների դասավանդումն է հեռավար կրթության մեթոդաբանությամբ, որի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար դասընթացների մշակում, ներդրում և կազմակերպում MOODLE հարթակում: Ծրագրի իրականացման համար ստեղծված հեռաուսուցման լաբորատորիաներում համակարգչային տեխնիկայի էլեկտրական միացումների ապահովման, դրանց փորձարկման ու գործարկման, ցանցային ներքին համակարգի ստեղծման, սերվերային համակարգչի միացման, ինչպես նաև Ծրագրով սահմանված ժամանակահատվածում ընթացիկ սպասարկման և հետագա աշխատանքների անխափան ապահովում: