logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

slide

Հարգելի ուսանողներ,

2019-2020 ուսումնական տարվա II կիսամյակի ստուգարքների և քննությունների վերահանձման առաջին փուլը ս.թ. սեպտեմբերի 15-25-ն է, երկրորդ փուլը՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը:
Ակադեմիական պարտք ունեցող ավարտական կուրսերի ուսանողների պարտքերի մարման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 11-ն է:

Հիշեցնենք, որ ակադեմիական պարտք է համարվում կիսամյակի քննաշրջանի արդյունքներով՝ ներառյալ երկու վերահանձնման փուլերը, տվյալ առարկայական դասընթացի (մոդուլի) համար սահմանված կրեդիտը չհավաքելը:

School 01

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր  պաշտոնի համար

 

Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն ՏՏ ոլորտում:
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:
  • Ծանոթություն «ԻԲՈՒՀ» էլեկտրոնային կառավարման և «MOODLE» էլեկտրոնային ուսուցման համակարգերի հետ:
  • Էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխատելու փորձ:
  • Adobe Illustrator, Adobe Indesign, Adobe Photoshop ծրագրերի իմացություն:
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
  • Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն:
  • Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ:
  • Թիմում աշխատելու ունակություն:
  • Խնդիրներն արագ լուծելու կարողություն:

Դիմումի ընթացակարգ

Մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրական (CV) ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով՝ «ՏՏ մասնագետ»: Նշենք, որ հարցազրույցի կհրավիրվեն պահանջվող չափանիշներին համապատասխան և նախնական ընտրությունն անցած թեկնածուները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.08.2020թ.:

Anna Astvacaturyan

                                                                       Հյուսիսային համալսարանի հարգելի ուսանողներ, դասախոսներ, լայն հանրության ներկայացուցիչներ

Ս.թ. սեպտեմբերի 25-ին,  ժամը 15.00-17.00, Հյուսիսային համալսարանի ուսանողների (նախ և առաջ՝ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների), դասախոսների և հանրության այլ ներկայացուցիչների համար ZOOM հարթակում բաց դասախոսություն կկարդա ամերիկահայ գրող, հասարակական գործիչ և ակտիվիստ, իրավագիտության դոկտոր, ԱՄՆ Ուեստբրուկ քաղաքի քաղաքային խորհրդի փոխնախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:

Դասախոսության թեման է՝ «Արցախի հայության դրությունը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի տեսանկյունից. Բաքվի հայերը՝ մոռացված փախստականներ, և հայկական Սփյուռքի քաղաքական աջակցությունը Արցախին»:

 Աննա Աստվածատուրյան Թերքոթը դասախոսությունը կկարդա ռուսերենով:

Դասախոսության ինտերակտիվությունը պահպանելու, մասնակիցների հետ առցանց շփման բարձր մակարդակ ապահովելու համար ունկնդիրների թիվը սահմանափակ է՝ շուրջ 60 մասնակից:

Գրանցվելու համար խնդրում ենք էլ․ նամակ  ուղարկել (նշելով անուն, ազգանունը, ուսումնական կամ այլ հաստատությունը, պաշտոնը, հեռախոսի համարը և էլեկտրոնային հասցեն ) Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի պատասխանատու Անի Թամազյանին Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեով՝ նամակի «թեմա» բաժնում նշելով Աննա Աստվածատուրյանի գրքի վերնագիրը՝ «Արտաքսման մի պատմություն» կամ «Nowhere, A story of Exhile» կամ էլ «Изгнание в никуда»:

Դասախոսության մասնակիցը դառնալու համար կարող եք գրանցվել մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ: Ս.թ. սեպտեմբերի 21-ից 22-ը բոլոր գրանցված մասնակիցները կստանան նամակ՝ դասախոսության մասնակցության համապատասխան հղումով:

unnamed

Հարգելի ուսանողներ,
այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնային տարբերակները կարող եք ձեռք բերել՝ դիմելով
Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեով: Մեր աշխատակիցը ձեզ կուղարկի պահանջված գրականությանը լինկը կամ PDF տարբերակը սեղմ ժամկետում:
Հավելենք, որ Հյուսիսային համալսարանի մասնագիտական գրականության էլեկտրոնային պաշարները մշտապես համալրվում են՝ նկատի ունենալով ուսանողների պահանջները:

School 01

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնի համար:

 

Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

  • ունենա գիտական աստիճան և/կամ գիտական կոչում, առնվազն 5 տարվա գի­տամանկավարժական աշխա­տանքի փորձ,
  • իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմա­տիվ իրա­վա­­կան ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներ­քին կարգա­պահական կանոնները և այլ իրավական ակտեր,
  • իմանա ամբիոնի մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանը միտված առաջավոր փորձը և մեթոդաբանությունը, գիտահետազոտական ուղ­ղու­թյունների իրականացման հիմնական ձևերը,
  • տիրապետի առնվազն 2 օտար լեզվի,
  • տիրապետի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներով աշխա­տելու հմտու­թյուններին (Microsoft Word, Excel, Power Point ծրագրերին):

Դիմումի ընթացակարգ

Մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք բեռնել  դիմումի ձևը, լրացնել և ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով՝ «Ամբիոնի վարիչի տեղակալ»: Նշենք, որ հարցազրույցի կհրավիրվեն պահանջվող չափանիշներին համապատասխան և նախնական ընտրությունն անցած թեկնածուները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.06.20թ.:

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...