Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 02.02.2024թ.
Հյուսիսային համալսարանը փնտրում է «Իրավագիտության և հասարակագիտական առարկաների» ամբիոնում «Կրիմինալիստիկա» (քրեագիտություն) առարկայի գծով դասախոսի:
Պարտադիր պահանջներ՝
- ունենա բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան),
- իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտեր), կրթական պետական չափորոշիչները, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերը,
- ունենա մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
- կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել օտար լեզուներով[1] և գերազանց հայերեն լեզվով,
- տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:
Դասախոսի գործունեությանը ներկայացվող այլ պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դասախոսի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։
[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 և B1 մակարդակին համապատասխան
Թափուր հաստիք ամբիոնի վարիչ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչների պաշտոնների համար՝
- Տնտեսագիտության և կառավարման ամբիոն
- Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն
- Մանկավարժության և հոգեբանության ամբիոն
- Լեզուների, գրականության և լրագրության ամբիոն:
Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝
Ամբիոնի վարիչի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ամբիոնի վարիչի պաշտոնի անձնագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- դիմում ռեկտորի անունով,
- ինքնակենսագրություն,
- գիտական (որակավորման) աստիճանը - գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
- տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ
- նամակ-նպատակ։
Փաստաթղթերը կարող են ներկայացվել համալսարանի էլեկրոնային հասցեով՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 15-ը:
Թափուր հաստիք՝ ֆակուլտետի դեկան
Հյուսիսային համալսարանը հայտարարում է դեկանների մրցույթ՝ հետևյալ ֆակուլտետներում
- Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ,
- Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետ,
- Իրավագիտության ֆակուլտետ:
Դեկանի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆակուլտետի դեկանի պաշտոնի անձնագրով՝ տեսնել այստեղ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- դիմում ռեկտորի անունով,
- ինքնակենսագրություն,
- գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
- տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
- նամակ-նպատակ։
Փաստաթղթերը կարող են ներկայացվել համալսարանի էլեկտրոնային հասցեով՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. ։Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 15-ը :