logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

logo nu coloured 

                ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 

 

 

 




ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ մայիսի 15-16-ը «Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում, Հյուսիսային համալսարանը հայտարարում է համադպրոցական մրցույթ՝ ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտների համար հետևյալ անվանակարգերում՝

  1. «Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող»,
  2. «Իմ Թումանյանը» (շարադրություն),
  3. Թումանյանին նվիրված աշակերտական բանաստեղծություններ:

Մրցույթին մասնակցելու պայմանները

Ասմունքի մրցույթը տեղի կունենա մայիսի 13-ին, իսկ  շարադրությունների և բանաստեղծությունների էլեկտրոնային  տարբերակները, ինչպես նաև ասմունքի մրցույթի մասնակցության լրացված հայտը կարող եք ուղարկել  Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 9-ը: Շարադրությունների և բանաստեղծությունների մրցույթի արդյունքները կամփոփվեն ս.թ. մայիսի 15-16-ին՝ համալսարանում անցկացվող «Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում:

Լավագույն մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով և կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով՝

1-ին կարգի  մրցանակ՝  8 հոգի՝ Հյուսիսային համալսարանի անվճար ուսուցման համակարգում ցանկացած մասնագիտությամբ սովորելու հնարավորություն: Գերազանց առաջադիմության դեպքում ուսումնառության հաջորդ տարիներին անվճար ուսուցման հնարավորությունը կպահպանվի:

2-րդ կարգի  մրցանակ՝  10 հոգի՝ Հյուսիսային համալսարանում ցանկացած մասնագիտությամբ ուսման վարձի 50 տոկոսի զեղչմամբ սովորելու հնարավորություն:

3-րդ կարգի  մրցանակ՝  12 հոգի՝ մեկօրյա ուղևորություն Թբիլիսի՝ Թումանյանի տուն-թանգարան այցելությամբ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 55-40-52,010 559776  կամ էլեկտրոնային նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.  հասցեներով:

Մասնակցության հայտ անհատ մասնակիցների համար

Մասնակցի անունը, հայրանունը և ազգանունը

 

Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ

 

Կրթական հաստատություն, հասցե

 

Դասարան

 

Մրցույթի անվանակարգ

 
   

logo cigՀարգելի՛ շահակիցներ,

Սույն թվականի ապրիլի 12-ին, ժամը 13:30-ին, Հյուսիսային համալսարանում տեղի կունենա  միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բուհի կողմից կատարված աշխատանքները: Տեղի կունենա ծրագրի շրջանակում ստեղծված  դասընթացների շնորհանդես, իսկ   «Էլ. ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում MOODLE համակարգում» վերապատրաստման ծրագրի մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր:

Հասցեն՝  ք. Երևան,  Ալեք Մանուկյան 15ա,
հեռ․՝(010) 55-48-52

logo nu coloured

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների համար.

  • Տնտեսագիտության և կառավարման
  • Մանկավարժության և հոգեբանության 

Հիմնական պահանջները՝

  • առնվազն 5 տարվա գիտամանկավարժական կամ գիտակա­­զմակերպական աշխատանքի փորձ,
  • տվյալ մասնագիտության գծով գիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
  • մասնագիտական կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ կազմելու ունակություն,
  • իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • համակարգչով աշխատելու ունակություն,
  • կարողանա և± բանավոր, և± գրավոր հաղորդակցվել անգլերեն[1], ռուսերեն և հայերեն լեզուներով:
  • գրավոր դիմում,
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 չափսի,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2018թ. հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ, ժամը 9.30-ից 17.00-ը (բացի շաբաթ, կիրակի օրերից), Հյուսիսային համալսարանի կադրերի բաժին (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 15 ա, 3-րդ հարկ):

Հյուսիսային համալսարանի ռեկտորատ

 

[1]   Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան:

 university 2  logo nu coloured          erasmusplus

Հոկտեմբերի 8-ին Հյուսիսային համալսարանում ամփոփվեցին  Լեհաստանի  ժեշուվի համալսարանում կայանալիք դասախոսական շարժունություն մրցույթի արդյունքները, որը տեղի է ունենալու միջազգային «Erasmus +» ծրագրի, Հյուսիսային համալսարանի և Ժեշուվի համալսարանի միջև կնքված համագործակցության շրջանակներում:Մրցույթին դիմել էին 6 դասախոս, որից ընդամենը մեկը դրամաշնորհ ստանալու հնարավորություն ուներ:Հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ անգլերեն լեզվի հմտությունները, համալսարանում աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները և այլ գործոններ, հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող է ճանաչվել Հյուսիսային համալսարանի Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ, դասախոս`  Քրիստինե Ռշտունին:

Շնորհավորում ենք Քրիստինե Ռշտունուն և մաղթում արդյունավետ համագործակցություն:

Главные новости

Հայտարարություններ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

18.03.2025
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

      ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Հյուսիսային համալս...

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...