Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Ինչպես պատրաստել գրագետ ինքնակենսագրություն/CV
Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը և արտաքին կապերի բաժինը համատեղ կազմակերպում են վերապատրաստում «Ինչպես կազմել գրագետ ինքնակենսագրություն/ CV» թեմայով։ Վերապատրաստումը տեղի կունենա սույն թվականի մարտի 2–ին, ժամը 13։00, Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում(6-րդ հարկ)։ Աշխատանքային լեզուն հայերենն է։ Մասնակցության համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, կուրս և ֆակուլտետ, կամ գրանցվել պրակտիկայի և կարիերայի կենտրոնում ամեն օր ժամը 10։00–13։00։
Վրաստանի բուհերում 2021-2022 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական
կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն լեզվին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:
Մանրամասն՝https://escs.am/am/news/7965?fbclid=IwAR1hBzmqT0ZA50njM7H767MWKSuPcZZuecTz2werBvWMS3qpdMNV25STwtE
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում
Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021 թ. ժամը 13:00-ին Zoom հարթակում տեղի կունենա առցանց վերապատրաստում “Soft Skills” թեմայով: Վերապատրաստումը նախատեսված է պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական աշխատակիցների և ուսանողների համար: Գրանցվելու համար անհրաժեշտ է նախապես էլ. նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեին:
Հայտարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում « SunnySchool» ուսումնական կենտրոնը իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «iOS» և «Android»ծրագրավորման դասընթացներ:
ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար կենտրոնը առաջարկում է դասընթացներին ԱՆՎՃԱՐ մասնակցելու հնարավորություն, այն դեպքում, եթե դիմորդները առցանց թեստից կգնահատվեն 76 տոկոս և ավելի:
Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով՝
«iOS» դասընթաց- https://edu.hti.am/trainings/ios
«Android» դասընթաց- https://edu.hti.am/trainings/android
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝+374 95 09 08 00 կամ +374 98 07 38 83
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի՝
1․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների,
2․ ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձը։
Ուստի առաջարկում ենք Հյուսիսային համալսարանի այն բոլոր ուսանողներին, որոնք այս ծրագրի շահառուներն են, ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը՝