Մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցինք Արարատի մարզի մի շարք դպրոցներ։ Առաջինը հյուրընկալվեցինք Արարատ գյուղի Վ․ Սարգսյանի անվան N: 1 միջնակարգ դպրոցում (տնօրեն՝ Մ․ Փանոսյան)։ Ջերմ ու անկաշկանդ մեկժամյա հանդիպումը բարձր դասարանների աշակերտների հետ հնարավորություն տվեց ոչ միայն հանգամանալից ներկայացնել Հյուսիսային համալսարանի տրամադրած կրթական ծառայությունները, այլև ծանոթանալ դպրոցական կյանքին, նոր սերնդի նախասիրություններին։ Հաճելի էր նաև այն, որ ինֆորմատիկայի ուսուցիչ Ա․ Մարգարյանը մեր բուհի շրջանավարտն էր, որը ջերմորեն հիշեց իր ուսանողական տարիները:
Հետո այցելեցինք Արարատ քաղաքի N:5 միջնակարգ դպրոց: Արդեն որերորդ անգամ դպրոցներ այցելելիս մեզ հիացնում է այնտեղ տիրող կարգապահությունն ու մի զարմանալի հյուրընկալ ջերմություն: Զրուցեցինք տնօրեն Հասմիկ Զադոյանի հետ Асмик Задоян, շրջեցինք դպրոցում, եղանք գրադարանում, հիացանք գրադարանավարուհու՝ իր գործի հանդեպ մեծ պատասխանատվությամբ: Ակնհայտ էր, որ նման միջավայրում անհնար է չսիրել գիրքն ու գիրն ընդհանրապես: Իսկ հանդիպումը աշակերտների հետ հնարավորություն տվեց պատկերացում կազմել նրանց նախասիրությունների ու բարձրագույն կրթությունից ունեցած սպասելիքների մասին:
Տափերականի միջնակարգ դպրոցը Տափերականի միջն. դպրոց(տնօրեն՝ Մ. Սարգսյան) նույնպես հյուրընկալ էր: Մի պահ կանգ առանք բոլորովին վերջերս բացված փառքի սենյակում՝ նվիրված 44-օրյա և Ապրիլյան պատերազմում Տափերականից նահատակված հերոս քաջորդիների հիշատակին: «Մեզ համար հիշատակի նման սրահ ունենալը շատ կարևոր էր, մշտապես խնկարկում ենք մեր հերոս նահատակների հիշատակը,- զրույցում նշում է տնօրեն պարոն Սարգսյանը,-նաև դասասենյակներ ենք նորոգել ու կոչել նրանց անուններով»: Ուսուցիչներն ու աշակերտները նույնպես շտապում են պատմել նորաբաց սրահից՝ խոսելով նահատակված հերոսների մասին անթաքույց հպարտությամբ, նաև ցավով:
...Մարզային այցելությունից վերադառնում ենք հաճելի տպավորություններով: Մեծանում է հայրենասեր, կրթության հանդեպ սեր ու հետաքրքրություն ունեցող մի սերունդ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Հյուսիսային համալսարանը հավատարմագրվել է երեք անգամ՝ 2001, 2015 և 2018 թվականներին՝ իր բոլոր տարիների շրջանավարտներին տրամադրելով բացառապես պետական դիպլոմ: Այլ կերպ ասած՝ «բուհի կրթության որակը ճանաչելի է պետության կողմից»:
Ինչ է պետական հավատարմագրումը: Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից:
Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կըրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը:
Հյուսիսային համալսարանը հավատարմագրվել է երեք անգամ՝ 2001, 2015 և 2018 թվականներին՝ իր բոլոր տարիների շրջանավարտներին տրամադրելով բացառապես պետական դիպլոմ: Այլ կերպ ասած՝ «բուհի կրթության որակը ճանաչելի է պետության կողմից»:
Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումը ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:
Այսպիսով, Հյուսիսային համալսարանին շնորհված հավատարմագրումը վկայությունն է այն բանի, որ «բուհը և նրա կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումը ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում»:
Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում իրականացվում է պետական հավատարմագրման հետևյալ երկու գործընթացներով.
1. ինստիտուցիոնալ հավատարմագրում,
2. մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրում:
2018 թվականին Հյուսիսային համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում, որը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի` օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է:
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային հավատարմագրման համար:
Հյուսիսային համալսարանի ողջ աշխատակազմը՝ լավատես ու նպատակասլաց, պատրաստվում է հաջորդ հավատարմագրմանը:
Վառ ու գունագեղ, ռեժիսորական ու սցենարական յուրահատուկ լուծումներով. այսպիսին էր Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարի Հակոբյանի «Քո ձեռքերը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ հենց հարազատ բուհում:
Ժողովածուն սիրո ու վերածննդի, ապրելու և արարելու մասին է:
«Ձեռքերը խորհուրդ ունեն, նրանք կարող են պաշտպանել քեզ, փայփայել, հանել անդունդներից և տանել դեպի բարձունք: Որքան էլ դժվար լինի ճանապարհն ու քարքարոտ, եթե ձեռքդ բռնող ու քեզ հետ քայլող կա, դու պաշտպանված ես, դու ուժեղ ես ու ավելի ինքնավստահ,-գրքի մասին խոսելիս ասում է Մարին:
Շնորհանդեսի ժամանակ հնչեցին երգեր ու բանաստեղծություններ բուհի ավագ դպրոցի սաների և ուսանողների կատարմամբ, Մարին ինքն էլ հանդես եկավ հեղինակային երգերով:
Գեղեցիկ ձևավորված բեմը, գրական-երաժշտական կոմպոզիցիան, բանաստեղծությունների թատերականացված մատուցումը, պարային համույթների հիանալի կատարումները ներկաներին պարգևեցին անկրկնելի պահեր:
Բանաստեղծական տաղանդով օժտված, ծնունդով Մովսես գյուղից Մարի Հակոբյանը Հյուսիսային համալսարանում ստանում էի իր երկրորդ կրթությունը: Ավարտելով Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ նա այս անգամ ընտրեց իրավաբանի մասնագիտությունը՝ դառնալով Հյուսիսային համալսարանի լավագույն ուսանողներից մեկը:
«Ժողովածուի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Հյուսիսային համալսարանի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ուսանողների ընտանիքներին,-տեղեկացնում է Մարին՝ շնորհակալություն հայտնելով շնորհանդեսը կազմակերպելիս իրեն աջակցողներին՝ շեշտելով հատկապես բուհի ռեկտոր Մհեր Մակիչյանի ներդրումն այդ հարցում:
«Քո ձեռքերը» բանաստեղծությունների ժողովածուն երիտասարդ գրողի երկրորդ գիրքն է՝ լի բանաստեղծական գյուտերով, իսկ շնորհանդեսը, ինչպես նշեց սցենարիստ, ռեժիսոր Լ. Անթառանյանը, նրա վառ անհատականության, ռեժիսորական տաղանդի դրսևորումը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն