logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Alaverdi1 Alaverdi3Alaverdi2

ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

2018թ. նոյեմբեր ամսին Հյուսիսային համալսարանի  Ալավերդու մասնաճյուղի ուսանողների և դասախոսների հետ կայացավ ճանաչողական հանդիպում-դասընթաց հեռավար կրթության վերաբերյալ: Հանդիպման նպատակն էր Ալավերդու ուսանողներին ներկայացնել համալսարանի կողմից  Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում  իրականացվող «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի ընթացքում կատարված աշխատանքների և համալսարանի կողմից ստեղծված Moodle հեռաուսուցման հարթակի վերաբերյալ տեղեկատվություն:

Քանի որ ծրագրի նպատակն է խթանել ՀՀ-ում հեռավար կրթության զարգացումը, նպաստել կրթական ծառայությունների մատուցման տարածքային համաչափ զարգացմանն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) բարձրագույն կրթության հասանելիության ապահովմանը, հետևաբար Ալավերդու մասնաճյուղը, որպես ծրագրի լիիրավ շահառու չէր կարող անմասն մնալ իրականացվող գործընթացներից: Դասընթացն անցկացվեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ալավերդու մասնաճյուղում ստեղծված հեռավար կրթության լաբորատորիայում:

Ճանաչողական հանդիպում-դասընթացի ընթացքում համալսարանի գործընկեր Զ. Սողոմոնյանի կողմից մասնակիցներին ներկայացվեց Moodle ԷՈԻԿՀ-ի բնութագիրը, դրա առավելությունները, զարգացման միտումները, համալսարանի հեռաուսուցման Moodle հարթակից օգտվելու առանձնահատկություններն ու հնարավորությունները. ինչպե՟ս մուտք գործել հարթակ, ինչպե՟ս գրանցվել դասընթացներին, ինչպե՟ս օգտվել հարթակում զետեղված նյութերից և այլն:

                                    tntes1       tntes    tntes2

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ իրականացրեց Գերմանիայի խնայբանկերի հիմնադրամի կողմից ներկայացված «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» խորագիրը կրող ծրագիրը, որին մասնակցում էին տվյալ մասնագիտությունն ունեցող հետևյալ բուհերը` Մ. Մաշտոցի անվան համալսարան, Հյուսիսային համալսարան, Մ. Խորենացու անվան համալսարան, ԵԳՀ(Երևանի գյուղատնտեսական համալսարան)։ Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից։ Միջբուհական մրցույթում հաղթող ճանաչվեց Հյուսիսային համալսարանը ներկայացնող տնտեսագետների թիմը։ Մասնակիցները, պատմելով իրենց տպավորությունների մասին, նշեցին. «Շատ կարևոր է ունենալ համապատասխան ֆինանսական գիտելիքներ և ունակություններ՝ սեփական միջոցները արդյունավետ կառավարելու և տնօրինելու համար: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս լինել առավել մրցունակ, պատրաստված և բանիմաց։ Եվ, ամենակարևորը, յուրաքանչյուրս պետք է ճիշտ դասավորի իր քայլերի հաջորդականությունը»։
Շնորհավորում ենք մեր բանիմաց ուսանողներին:

 

                                                               dproc tumanyan     dproc tumanyan1

2019 թվականի փետրվարի 19-ին համայն հայությունը կնշի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը:Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նոնա Պողոսյանն իր սաների հետ նոյեմբերի 21-ին կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:Միջոցառման ընթացքում հնչեցին ասույթներ`նվիրված մեծանուն գրողին, բանաստեղծություններ, ներկայացվեց Թումանյանի կյանքն ու գրական գործունեությունը, անդրադարձ եղավ քառյակի ժանրին, պոեմներին, հնչեցին քառյակներ, «Թմկաբերդի առումը» պոեմից հատվածներ, երգ, պար, երաժշտություն:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...