logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

dproc

«Ես ուղղակի ցնցված եմ Հյուսիսային համալսարանի  ավագ դպրոցի հեռավար ուսուցման մակարդակից։ Թե՛ ավագ դպրոցի տնօրեն ընկեր Սարգսյանի և թե՛ անխտիր բոլոր դասախոսների տքնաջան աշխատանքը բարձր գնահատելով՝ որպես ծնող խոնարհվում եմ բոլորիդ առաջ։
Իսկ ընկեր Սարգսյանի ու Սիմոնյանի այդչափ կարևոր
, նվիրված աշխատանքը հատկապես հիացմունքի է արժանի»։

 

Մեզ գրում է ավագ դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ Նարինե Ղուկասյանը: Հեռավար ուսուցման անցնելուց հետո հաճախ ենք ստանում շնորհակալական նամակներ՝ առցանց հարթակում արդյունավետ կերպով դասերը կազմակերպելու համար։ Հիացմունքի ու շնորհակալական խոսքերի պակաս չի զգում նաև ավագ դպրոցի ու բժշկական քոլեջի  աշխատակազմը, որն իր գործունեությունը տեղափոխելով առցանց հարթակ, շարունակում է ոչ միայն բնականոն կերպով անցկացնել դասերը, այլև վեբինարներ  է կազմակերպում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասապրոցեսն առավել արդյունավետ անցկացնելու նպատակով։ Ուսուցիչներն ու դասախոսները հատկապես արժևորում են Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության պետ Նարինե Սիրականյանի կազմակերպած վեբինարը, որի ընթացքում ծանոթացան առցանց ուսուցման նորագույն մեթոդների։ Վեբինարի մասնակիցները՝ ավագ դպրոցի և բժշկական քոլեջի տնօրեն Արմինե Սարգսյանը, դասախոսները, ուսուցիչները և կրթության կազմակերպման համար պատասխանատու աշխատակիցները, պատկերացում կազմեցին «Շրջված դասարան», «Հետազոտական մոտեցում» մեթոդների մասին, ծանոթացան  Google Forms, Mentimeter հավելվածներին և Learningapps.org գործիքին, որոնց միջոցով հնարավոր է պատրաստել թեստեր, հարցումներ կատարել  և գնահատել աշակերտներին։ Աշխատակիցների բարեխիղճ ու պարտաճանաչ մոտեցումից բացի՝ թերևս նաև նմանօրինակ պատրաստվածությունն է պատճառը, որ արտակարգ դրության պայմաններում Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցն ու բժշկական քոլեջը առցանց ուսուցման նման որակ ապահովեցին։

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

tamazyan1

Մայիսի 7-ին  Հյուսիսային համալսարանի և Յան Ամոս Կոմենսկու անվան Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի (Լեհաստան) միջև տեղի ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի առաջին առցանց «փոխանակումը»  միջինստիտուցիոնալ պայմանագրի հիման վրա։ Դասախոս Անի Թամազյանը հեռավար դասախոսություն կարդաց նշված բուհի  ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար «Դիվանագիտական անգլերեն»  թեմայով։ Սահիկահանդեսի միջոցով Ա․ Թամազյանը տեսական և գործնական գիտելիքներ հաղորդեց ճիշտ ընտրված բառերի և քերականական միջոցների կիրառման, դիվանագիտական տերմինների  գործածության և դիվանագիտական լեզվի  կիրառման ոլորտների վերաբերյալ։   Նշենք, որ մայիսի 13-ին առցանց դասախոսությամբ հանդես կգա  վերոնշյալ բուհի դասախոս Կարոլինա Ստրոզիկան` «Եկեք խոսենք սոցիալական անգլերեն» թեմայով։

 

Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին

 

tamazyan

 Հյուսիսային համալսարանի  արտաքին կապերի բաժինը տարեցտարի ընդլայնում է միջազգային համագործակցությունների շրջանակը։ 2020 թ․ հունվարին կնքվեց ևս մեկ  միջինստիտուցիոնալ համագործակցության պայմանագիր մեր բուհի և Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների  ղազախական ակադեմիայի միջև։ Այդ գործընկերության շրջանակներում էլ մայիսի 4-ին տեղի ունեցավ առաջին հեռավար հանդիպումը, որի ընթացքում դասախոս Անի Թամազյանը դասախոսություն կարդաց Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների  ղազախական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար «Դիվանագիտական անգլերեն» թեմայով։ Առցանց հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայի հյուպատոսությունից ներկայացուցիչներ, որոնք ևս ակտիվ մասնակցություն ունեցան հեռավար դասախոսությանը։ Ա․ Թամազյանը սահիկահանդեսի միջոցով տեսական և գործնական գիտելիքներ հաղորդեց միջազգային հարաբերությունների մասնագետի կողմից  ճիշտ ընտրված բառերի և քերականական միջոցների կիրառման, դիվանագիտական տերմինների  գործածության և դիվանագիտական լեզվի  կիրառման ոլորտների վերաբերյալ։ Ինչպես նշեց Ա․ Թամազյանը՝ հեռավար դասախոսությունները կրելու են շարունակական բնույթ։

                                                                                                                                                                                                                                           Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

31.05.2020
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի...

Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր

21.05.2020
Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր

Սիրելի ուսանողներ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Եվրասիական տարածաշրջան» թեմայո...

Главные новости