Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
Հյուսիսային համալսարանը թվային գրադարանների ասոցիացիայի անդամ է
Հայաստանը՝ անգլերենով
Հյուսիսային համալսարանի «Մասնագիտական մանկավարժություն»/օտար լեզու և գրականություն/ բաժնի առկա ուսուցման 2-րդ կուրսի ուսանողներն այսօր հիմնական օտար լեզու / անգլերեն/ առարկայի քննությունը հանձնել են ոչ սովորական ձևով՝ սահիկահանդեսով:
Ինչպես իր խոսքում նշեց դասախոս Ա. Թամազյանը անգլերենի քննությունը նման կերպ անցկացնելու նպատակն էր նախ ստուգել, թե որքանով է դասընթացը նպաստել ուսանողների անգլերենի զարգացմանն ու գեղեցիկ խոսքի ձևավորմանը, այնուհետև պարզել նրանց սահիկանահանդեսներ ներկայացնելու հմտությունը:
Ուսանողների գեղեցիկ, արտահայտիչ ու սահուն անգլերենի շնորհիվ նոր գույներով ներկայացան Սյունիքը, Լոռին, մայրաքաղաք Երևանը և առհասարակ ՀՀ բոլոր տեսարժան վայրերը: Նրանք ներկայացրին նաև բազմադարյա վանական համալիրները(Գառնու հեթանոսական տաճար), Շաքիի ջրվեժը և Հայաստանի գողտրիկ այլ անկյուններ:
Ուսանողները սահիկահանդեսի միջոցով նաև անդրադարձան ՀՀ խոշոր քաղաքներին, հայկական խոհանոցի ավանդական ուտեստների և տեսարժան վայրերի շուրջ հյուսվող լեգենդներին: