logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

 
 
 
tntes qnnutyun2
 
Ինչպես տեղեկացրեց մեր հավաստի աղբյուրը՝ տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինե Բայրամյանը, քիչ առաջ ավարտվեցին «Կառավարում» մասնագիտության ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի(առկա, հեռակա ուսուցում) պաշտպանությունները: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ պատասխանները եղել են հիանալիից մինչև բավարար: Մասնագիտական հանձաժողովը(նախագահ՝ պրոֆեսոր Սամվել Ավետիսյան, անդամներ՝ պրոֆեսոր Ճուղուրյան, դոցենտ Մ.Պողոսյան, դեկան Ք.Բայրամյան
Kristina BayramyanАрмен Джугурян )
ընդհանուր առմամբ գոհ է եղել պատասխաններից՝ հնարավորինս օբյեկտիվ գնահատելով ներկայացված աշխատանքները:
Շնորհավորում ենք «Կառավարում» մասնագիտության բոլոր շրջանավարտներին, մաղթում մասնագիտական վերելքներ և խաղաղ երկնքի տակ ապրելու և աշխատելու հնարավորություն: Շնորհակալություն ենք հայտնում նաև մասնագիտական հանձնաժողովի հարգարժան անդամներին և գիտական ղեկավարներին՝ բարեխիղճ ու համբերատար աշխատանքի համար:
 
                       tntes qnnutyun1      tntes qnnutyun3
 
 
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
 
erasmus nyut   
Հետաքրքիր,
Ճանաչողական,
Անհրաժեշտ.
Այսպես կարելի է բնութագրել համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը բուհի ուսանողների և «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագրի մասնակից, չորրորդ կուրսի ուսանողուհի Մ. Ավանեսյանի Maga Avanesyanհետ, որը 2020/21 ուստարվա երկրորդ կիսամյակում սովորել է Լեհաստանի Շեցինի համալսարանում: Մագդալենան սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց իր ուսումնառության ընթացքը Եվրոպայի առաջատար բուհերից մեկում, անդրադարձավ ուսանողական վառ ու հետաքրքիր առօրյային և այն արտոնություններին, որն ընձեռում է «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագիրն իր շահառուներին:
«Ուսումնառությունը Շեցինի համալսարանում իմ կյանքի լավագույն շրջանն էր: Ոչ միայն դասերն էին հետաքրքիր ու բովանդակալից, այլև հնարավորություն կար մասնակցելու ուսանողական ակտիվ կյանքին, շրջագայելու ինչպես Լեհաստանում, այնպես էլ հատել սահմանն ու ծանոթանալ այլ երկրների պատմամշակութային արժեքներին: Սկիզբն իհարկե փոքր-ինչ դժվար էր. նոր, անծանոթ միջավայր, տան կարոտը, սակայն հետո ընկերներ գտա՝ տարբեր երկրներից ուսանելու եկած ուսանողներ, և սկսվեց իսկապես հետաքրքիր ու արդյունավետ շրջան բոլորիս կյանքում»,- պատմում է ուսանողուհին:
Մ. Ավանեսյանը նաև նշեց, որ «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագիրն ամբողջությամբ փոխհատուցում է ուսանողի անհրաժեշտ ծախսերը՝ նույնիսկ ժամանցի համար հնարավորություն ընձեռելով: «Մասնակցությունը ծրագրին հնարավորություն է տալիս նաև բարելավել անգլերենի մակարդակը և ձեռք բերել երկրորդ օտար լեզուն»,-հավելեց ուսանողուհին:
Մ. Ավանեսյանը, ի պատասխան մասնակիցների այն հարցին, թե ինչպես է տեղեկացել ծրագրի մասին, նշեց. ««Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագրի մասին հայտարարությանը ծանոթացել եմ Հյուսիսային համալսարանի կայքէջում, ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը և մասնակցել մրցույթին: Հաղթելուց հետո ինքնակենսագրությունս ուղարկվել է Շեցինի համալսարան և այնտեղ նույնպես հաստատվել»:
Հանդիպման ընթացքում Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի համակարգող Անի Թամազյանը Ani Tamazian նշեց, որ միջազգային համագործակցության ոլորտում համալսարանի ձեռքբերումներից է նոր գործնական կապերի հաստատումն ու ակտիվ համագործակցության իրականացումը արտասահմանյան մի շարք բուհերի հետ և հորդորեց ուսանողներին այս գործընթացների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալ ինչպես բուհի northern.am պաշտոնական կայքէջից, այնպես էլ ֆեյսբուքյան էջից: Ա. Թամազյանը նաև ներկայացրեց «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագրի նոր հաղթողին, որը հաջորդ ուսումնական տարում մեկ կիսամյակ կսովորի Լեհաստանի Շեցինի համալսարանում:
 
 
 
erasmus nyut   erasmus nyut2                                                                                                                               
 
                                                                                                                                                                                  Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
 
mher
 
 
Այսօր Հյուսիսային համալսարանում մեկնարկեց ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի պաշտպանությունը: Պատկերացնում եմ՝ որքան հուզված եք, դուք, սիրելի ուսանողներ, և դա բնական է, քանի որ հանձնում եք ձեր կյանքի գլխավոր քննություններից մեկը: Այսօր բոլորդ նպատակ ունեք ապացուցելու, որ ուսումնառության տարիներն իսկապես եղել են բեղմնավոր ու արդյունավետ, որ ամբարել եք գիտելիքների անհրաժեշտ պաշար, ինչը հնարավորություն կտա լավագույնս դրսևորվելու աշխատաշուկայում՝ դառնալով պահանջարկ վայելող մասնագետներ: Համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը ներդրել է իր բոլոր ուժերը՝ ուսումնառության նպաստավոր պայմաններ ստեղծելու, ձեզ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու, որպես մասնագետ ու արժանավոր քաղաքացիներ ձևավորելու համար: Վստահ ենք, որ ձեզանից շատերն օգտվել են իրենց ընձեռած հնարավորություններից և այսօր կապացուցեն դա գրագետ, հասուն մասնագետներին վայել պատասխաններով և կյանք կմտնեն ՝ զինված անհրաժեշտ գիտելիքներով:
Մաղթում ենք բոլորիդ հաջողություններ, ձեր ձեռքբերումները նաև մերն են:
Շնորհակալություն ենք հայտնում ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի ղեկավարներին՝ համբերատար ու պատրաստակամ մոտեցման, ինչպես նա վարչական աշխատակիցներին՝ պաշտպանությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
 
 
 
Մհեր Մակիչյան, Հյուսիսային համալսարանի ռեկտոր
   
qnnut1  qnnut2
 

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...