logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

zoom nyut

…Քանի որ ուսանողները շատ են

 
 
 
Համալսարանում շարունակվում են ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի նախապաշտպանությունները: «Կառավարում» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների ուսանողների նախապաշտպանություններն իրականացվում են առցանց եղանակով, քանի որ ուսանողների քանակը շատ է, նրանց շարքերում կան զինծառայողներ, ինչպես նաև հեռավոր շրջանում բնակվողներ:
Համալսարանի ղեկավարությունը, տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի անձնակազմը նպատակահարմար գտան նախապաշտպանություններն անցկացնել առցանց եղանակով՝ հնարավորություն տալով բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին մասնակցելու իրենց համար բախտորոշ այս «քննությանը»:
Վաղը տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրական մագիստրական թեզերի նախապաշտպանություների 5-րդ օրն է: Հաջողություն ենք մաղթում բոլորին, իսկ մասնագիտական հանձնաժողովի անդամներին հայտնում շնորհակալություն՝ համբերատար և պարտաճանաչ աշխատանքի համար:

    harutyunyan jugur 1

 

 2020 թ. սեպտեմբերի 24-ին Հյուսիսային համալսարանի կողմից հայտարարվել էր «Լավագույն գիտահետազոտա­կան նախագիծ» դրամաշնորհային մրցույթ, որին ներկայացվել էր 3 ծրագիր: 2021 թ. մայիսի 25-ին տեղի ունեցած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստի ընթացքում (մրցութային հանձնաժողովի նախագահ, ռեկտոր՝ Մ.Մակիչյան, անդամներ՝  Լ.Ֆլջյան, Հ.Խաժակյան, Ս.Սարգսյան) քննարկվեցին մրցույթին ներկայացված  հայտերը և ամփոփվեցին արդյունքները:  Քննարկման արդյունքում հաշվի առնելով ներկայացված ծրագրերի արդիականությունը և Հյուսիսային համալսարանի գիտահետազոտական առաջնահերթություններին համապատասխանությունը, ինչպես նաև ծրագրված արդյունքների կիրառելիությունը` որոշում կայացվեց մրցույթի հաղթող ծանաչել հետևյալ երկու ծրագրերը.

  1. «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի եվ մանկավարժական մտքի պատմության համատեքստում         (XIX-XX դարասկիզբ)»: Ծրագրի ղեկավար` Արմեն Հարությունյան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ (ծրագրի ընդհանուր արժեքը 500.000 ՀՀ դրամ է):

2/ «Կառավարում» մասնագիտությամբ շրջանավարտների կարողությունների և հմտությունների աշխատաշուկայի պահանջարկը»: Ծրագրի ղեկավար` Արմեն Ճուղուրյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության և կառավարման ամբիոն վարիչ (ծրագրի ընդհանուր արժեքը 500.000 ՀՀ դրամ է):

Մրցութային հանձնաժողովը ծրագրի իրականացման ժամկետ սահմանեց  ս.թ. մայիսի 26-ից օգոստոսի 23-ը:

Շնորհավորում ենք «Լավագույն գիտահետազոտա­կան նախագիծ» դրամաշնորհային մրցույթի հաղթող մեր գործընկերներին՝ դոցենտ Արմեն Հարությունյանին և պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանին, մաղթում ստեղծագործական վերելքներ:

Հայտնի են «Լավագույն գիտահետազոտա­կան նախագիծ» դրամաշնորհային մրցույթի հաղթողները:

Նիստի արձանագրություն

Ս.թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ «Լավագույն գիտահետազոտա­կան նախագիծ».

Հանձնաժողովի օրակարգ.

  1. Հյուսիսային համալսարանի կողմից 24.09.2020 –ին հայտարարված՝ «Լավագույն գիտահետազոտա­կան նախագիծ» դրամաշնորհայինմրցույթին ներկայացվել է 3 ծրագիր.

1/ «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի եվ մանկավարժական մտքի պատմության համատեքստում         (xix-xx դարասկիզբ)»

Ծրագրի ղեկավար` Արմեն Հարությունյան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ /Ծրագրերի ընդհանուր արժեքը` 500000 ՀՀ դրամ/:

2/ “Կառավարում” մասնագիտությամբ շրզանավարտների կարողությունների և հմտությունների աշխատաշուկայի պահանզարկը»

 Ծրագրի ղեկավար` Արմեն Ճուղուրյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,  տնտեսագիտության և կառավարման ամբիոն,

3/ «Վահան Թեքեյանի ծննդյան 145-ամյակին ընդառաջ» Ծրագրի ղեկավար` Վարդուհի Դավթյան,  բանասիրական գիտությունների թենածու, լեզուների, գրականության և լրագրության ամբիոնի դասախոս դոցենտ /Ծրագրերի ընդհանուր արժեքը` 500000 ՀՀ դրամ/:

1/

Մհեր Մակիչյան

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ,

Հյուսիսային համալսարանի ռեկտոր

25.05.2021

 

 

pashtpanutyun

 

Համալսարաների երեք՝ բանասիրության և մանկավարժության, տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի, իրավագիտության ֆակուլտետներում, տարբեր մասնագիտությունների գծով սկսվել են ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի նախապաշտպանությունները: Ընդունված կարգի համաձայն բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքների հիմնական դրույթները, դրանց արդյունքներն ու եզրակացությունները: Նախապաշտպանությանը մասնակցում են ստորաբաժանումների ղեկավարները, մասնագիտական ամբիոնների վարիչներն ու ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի ղեկավարները:

Մաղթում ենք բոլորին հաջողություն:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...