logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

MANKDAS  MANKDAS1

Սերը, մայրությունն ու Սուրբ Զատիկը՝ մեկ լսարանում

Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետում հերթական բաց դասն էր: Այս անգամ «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» 1-ին կուրսի ուսանողները «Տեխնոլոգիա և դրա դասավանդման մեթոդիկա» առարկայի շրջանակներում(դասախոս՝ Ս. Հովհաննիսյան, ամբիոնի վարիչ՝ Ն. Սարգսյան) ներկայացրին Մարտի 8-ի, Սուրբ Զատկի, Սուրբ Սարգսի և Մայրության ու գեղեցկության տոնին նվիրված խորհրդանիշերը՝ պատրաստված իրենց իսկ ձեռքերով: Գեղեցիկ զարդարված ու թանգարան հիշեցնող լսարանում հավաքված այլ կուրսերի ուսանողներին ու դասախոսներին, նաև վարչական կազմին հիացմունք պատճառեցին ուսանողների վառ երևակայության շնորհիվ ստեղծված ինքնատիպ աշխատանքները: Ցուցադրությունն ուղեկցվում էր նշյալ տոների ստեղծման, դրանց առանձնահատկություններին ու նշանակությանը վերաբերող մեկնաբանություններով:
Շնորհակալություն ենք հայտնում ինչպես ուսանողներին ու «Տեխնոլոգիա և դրա դասավանդման մեթոդիկա» առարկայի դասախոս, դոցենտ Ս. Հովհաննիսյանին, այնպես էլ ամբիոնի վարիչ, դոցենտ Ն. Սարգսյանին՝ բաց դասի ընթացքում թեմաներին նվիրված հավելյալ տեղեկատվություն ներկայացնելու համար:

                                                        YNDUNELUTYUN21

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2020-2021 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական (ապրիլի 1-ից) և 2021 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական, կենտրոնացված և ներբուհական (ապրիլի 15-ից) քննությունների հայտագրման գործընթացը:

Միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www. dimord. am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

2020-2021 ուստարվա շրջանավարտները դիմում հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները և 2020-2021 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնականհաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մտնել ԳԹԿ կայքէջ կամ դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`

  • 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:

Միասնական, կենտրոնացված, նեբուհական քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`

  • մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային ծառայություն անցած և զորացրված դիմորդները զորացրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Ընդունելության առաջին փուլի դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2021 թվականի մայիսի 10-ն է:

 
 
  
MAKICHYAN HUSH       MAKICHYAN HUSH1

Հուշ-ցերեկույթ՝ Բորիս Մակիչյանի հիշատակին

Իմ Մակիչյան, իմ ընկեր,
Առանց քեզ ի՞նչ ցերեկույթ,
Ի՞նչ ճառեր, ի՞նչ հարց ու ելույթ,
Իմ Մակիչյան, իմ ընկեր:
Տես, թե ինչ օրն ենք ընկել,
Թշնամու ձեռքին անգութ,
Իմ Մակիչյան, իմ ընկեր,
Առանց քեզ ինչ ցերեկույթ:
1 ապրիլի, 2021թ.
Սամվել Ավետիսյան, տնտ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր
«Անհատներ կան, որ ապրածդ կյանքում ունենում են մեծ ներդրում՝ իրենք էլ չիմանալով այդ մասին» համալսարանի դասախոս Ծ. Ասատրյանի՝ Հյուսիսային համալսարանի հիմնադիր ռեկտոր Բ. Մակիչյանին բնութագրող տողերը բուհի աշխատակիցներից շատերը վստահաբար կարող են կրկնել: Լուսահոգի ռեկտորը շատերիս կյանքում բախտորոշ նշանակություն ունեցավ՝ ձևավորելով մեզ որպես մասնագետներ ու որպես մարդ:
Երկրային կյանքի ավարտից մեկ տարի անց Բ. Մակիչյանի հիշատակի սենյակում տեղի ունեցած միջոցառմանը հավաքվել էին բուհի աշխատակիցները, նրա հարազատներն ու մտերիմները: Հնչեցին հիշատակի ջերմ խոսքեր: Ներկաները հետաքրքիր դրվագներ պատմեցին միշտ եռանդուն, գործնական ու արգելքներ չհանդուրժող ռեկտորի մասին: Պրոֆեսոր Ս. Ավետիսյանը հիշում է. «Պարոն Մակիչյանը հաճախ էր կրկնում՝ իրատե՞ս եք: Ես, որ ձեզ նման միայն իրատես լինեի, հիմա էս համալսարանը չէր լինի»:
Հուշ-ցերեկույթին հնչեցին նաև տեսաուղերձներ բուհի նախկին ու ներկա աշխատակիցների կողմից: Բոլոր ելույթներն ու հիշատակի խոսքերն ավարտվում էին մեկ բառով՝ շնորհակալություն:
Շնորհակալություն, որ համբերատար ու ներողամտաբար ընդունեցիք ու չսպանեցիք մեր ընդդիմադիր կերպարը:
Շնորհակալություն համբերել սովորեցնելու համար:
Շնորհակալություն, որ թրծեցիք մեզ որպես մասնագետների:
Շնորհակալություն, որ սովորեցրիք խույս չտալ մարտահրավերներից և առաջին դիմագրավողը դառնալ:
Շնորհակալություն, պարոն Մակիչյան:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...