Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուի երկրորդ հատորի շնորհանդեսը
Նոյեմբերի 30-ին Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանի հեղինակությամբ հրատարակված՝ Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուի երկրորդ հատորի շնորհանդեսը։ Թեքեյանագետ Վարդուհի Դավթյանի ձեռամբ պատմության ստվերից դուրս բերված՝ Վահան Թեքեյանի հրապարակախոսական հոդվածները նոր լույս են սփռում Թեքեյան մտածողի ստեղծագործական անսպառ ժառանգության վրա։ Ինչպես ժողովածուի հեղինակն է նշում՝ Թեքեյանն անսպառ հորդահոս մի գետ է. նրա ստեղծագործությունը նման է անհատակ ոսկու հանքի. որքան շատ ես բացում, այնքան շռայլորեն է տրվում ...»։ Եվ այդ անսպառ ժառանգությունը սերունդներին փոխանցելու և թեքեյանական աշխարհին մատչելու չափազանց պատասխանատու առաքելությունը վիճակված է Վարդուհի Դավթյանին, ում նվիրումը բարձր գնահատեցին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Միրզախանյանը, Հյուսիսային համալսարանի լեզուների, գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Մկրտչյանը։
«Free news» հեռուստաընկերության անդրադարձը՝ հաջորդիվ։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Երեխաների իրավունքների պաշտպանությունը ՝ երեխայի լավագույն շահ
Երեխաների իրավունքները պաշտպանելու կարևորագույն գործիքներից մեկը երեխաներին իրենց իրավունքներին և իրենք իրենց պաշտպանելու միջոցներին ծանոթացնելն է: Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի և բժշկական քոլեջի սաների ակտիվ մասնակցությամբ փակցված պաստառի վրա բոլոր այն դրույթներն են, որոնք կոչված են ապահովելու երեխայի լավագույն շահը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
«Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, անգլերեն բանասիրության մասնագետ Արուսյակ Իվանյանը Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում է: Արուսյակ Իվանյանի՝ կիրառական լեզվաբանության և լեզվի ինտեգրված ուսուցման վերաբերյալ դասախոսությունները մեծ հետաքրքրության են արժանացել Անգլերենի և գրականության ֆակուլտետի ուսանողների կողմից:
«Էրազմուս +» շարժունության ծրագիրը դասավանդման միջազգային փորձի փոխանակման, նորարարական մեթոդների տարածման և կիրառման, նաև՝ տարբեր երկրների համալսարանների փոխճանաչման և համագործակցության լավագույն հնարավորություններից է:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն