logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

iravaban1      iravaban2

Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում այսօր  ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի առցանց պաշտպանության վերջին օրն էր: Այսինքն, բուհի մեկ ֆակուլտետ ևս հրաժեշտը տվեց իր ուսանողներին՝ նրանց կյանք ճանապարհելով գիտելիքների մեծ պաշարով, ինչը լիովին դրսևորվեց պաշտպանության ընթացքում:  Շնորհակալություն ենք հայտնում քննական հանձնաժողովի բոլոր անդամներին՝ անաչառության ու համբերատարության, ֆակուլտետի աշխատակիցներին ու տեխնիկական անձնակազմին՝ պաշտպանությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Իսկ մեր սիրելի ուսանողներին հաջողություններ ենք մաղթում իրենց հետագա մասնագիտական գործունեության մեջ՝ վստահ, որ նրանք համալրելու են Հայաստանի Հանրապետության անաչառ, գիտակից ու պրոֆեսիոնալ իրավաբանների շարքերը և աշխատելու են բացառապես օրենքի տառին համապատասխան: 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

arcanciavabav     arcancinform

Հյուսիսային համալսարանում շարունակվում է ավարտական աշխատանքների պաշտպանությունը առցանց եղանակով: Այսօր քննասենյակում  են իրավագիտության ֆակուլտետի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի ուսանողները, որոնք ներկայացնում են իրենց ավարտական աշխատանքներն ու մագիստրական թեզերը: Իհարկե, առկա է քննություններին բնորոշ լարվածությունը, չէ՞ որ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար վճռորոշ պահ է. նրանք պետք է ներկայացնեն ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքները, ապացուցեն, որ հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ են զարգացրել և, վերջիվերջո, արդեն պատրաստ են հասուն ու պրակտիկ գործունեության: Պաշտպանությանը մասնակցում են նաև ուսանողներ Մոսկվայից, Վորոնեժից, Անապայից, Արցախից՝ հաջողությամբ  ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները:

Պետք է նշել նաև, որ ավարտական աշխատանքների՝ արդեն չորս օր տևող պաշտպանություններն աչքի են ընկնում կազմակերպչական բարձր մակարդակով և անթերի տեխնիկական սպասարկմամբ: Մանկավարժության և բանասիրության ֆակուլտետի մասնագիտական  հանձնաժողովի անդամները դրական են գնահատել  նախորդ՝  համանուն ֆակուլտետում երեք օր տևած պաշտպանությունների ընթացքում ուսանողների ցուցաբերած գիտելիքներն ու ներկայացված աշխատանքների բարձր որակը:

Հավելենք նաև, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը ուղերձ է  հղել ավարտական աշխատանքների պաշտպանության մեկնարկի առթիվ՝ շնորհավորելով  դրա հաջող սկիզբն ու կարևորելով անթերի տեխնիկական սպասարկումը: 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

pasht1       20200608 103542        



Հյուսիսային համալսարանում  այսօր տրվեց առցանց ավարտական աշխատանքների պաշտպանության մեկնարկը:  Այն անցկացվում է բուհի՝ տեխնիկապես հագեցած հեռավար ուսուցման լաբորատորիայում, որտեղ հանձնաժողովի բոլոր անդամները, պահպանելով պարետատան հրահանգները, առցանց լսում են մեր ուսանողների ելույթները: Իհարկե, մեծ է հուզմունքը երկուստեք, բայց քանի որ բուհի ուսանողները  շուրջ երեք ամիս  դասերը անցկացրել են հեռավար եղանակով, այս պահին էլ հաջողությամբ ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները՝ պատասխանելով հանձնաժողովի պահանջկոտ անդամների հարցերին:

Բոլորիդ հաջողություններ ենք մաղթում, մեր շատ սիրելի ուսանողներ:   Դուք քննություն եք հանձնում դժվարին մի պահի, բայց համոզված ենք, որ  նույնիսկ առցանց  տիրույթում հնարավորություն եք ունենալու  դրսևորել ձեզ լավագույնս, ապացուցելու եք, որ ուսումնառության տարիներն իսկապես եղել են գիտելիքներ կուտակելու ժամանակաշրջան:

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Главные новости