logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

 

heravar

Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, բուհի վարչական աշխատակիցները մեկ մարդու պես իրենց տեղում էին՝ համակարգիչների առջև՝ պատրաստ հեռավար խորհրդակցության, որի նպատակը առցանց ուսուցման ընթացքի վերաբերյալ քննարկումներն էին, դրան առնչվող խնդիրներն ու հետագա քայլերը հստակեցնելը: Հիշեցնենք, որ հանրապետությունում  արտակարգ ռեժիմ սահմանվելուն պես Հյուսիսային համալսարանը ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականով ձեռնամուխ եղավ հեռավար դասընթացների կազմակերպմանը՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցներն ու ռեսուրսները:  Ինչպես նշեցին ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները, բոլոր կուրսերն ակտիվորեն ներգրավված են հեռավար դասընթացներին, ըստ կայքում և ֆեյսբուքյան էջում զետեղված դասացուցակների կանոնավոր դասեր են անցկացվում, որոնք հիմնականում տեսաձայնագրվում և արխիվացվում են: Ողջ  գործընթացը վերահսկվում է դեկանների և դեկանատների աշխատակիցների կողմից: Այլ կերպ ասած՝ ամեն ինչ թափանցիկ է, հասանելի ու տեսանելի բոլորին, ինչի շնորհիվ էլ հնարավոր է վերահսկողություն սահմանել և ապահովել գործընթացի  հաշվետվողականությունը:  Ռեկտոր Մհեր Մակիչյանը կարևորեց դասընթացների անցկացման բովանդակային կողմը, ինչին կարելի է հասնել միայն հետադարձ կապի ապահովման միջոցով: Նա առաջարկեց հետևողական լինել նաև ուսանողների ներգրավվածության, դասերին նրանց մասնակցության նկատմամբ՝  ոչ միայն ամեն օր հաշվառում կատարելով, այլև գնահատելով հեռավարի փոքրիկ էկրանից դասերին միացած  ուսանողի ակտիվությունն ու հետաքրքրվածությունը: «Մինչ այս պահը հեռավար դասընթացները իրականացվել են հիմնականում zoom հարթակով, օգտագործվել են նաև կապի այլ միջոցներ` viber, messenger, WhatsApp, էլեկտրոնային փոստ: Ի սկզբանե մեզ համար ընդունելի են եղել բոլոր տարբերակները՝ պայմանավորված ուսանողներին դրանց հասանելիությամբ, մատչելիությամբ և նպատակահարմարությամբ: Կարևորը վերջնարդյունքն է, կարևորն այն է, որ բուհում որևէ գործընթաց  արտակարգ ռեժիմի պատճառով չդանդաղի կամ թերի չկատարվի: Խոսքը ոչ միայն դասընթացների կազմակերպման մասին, այլև նախատեսված այլ աշխատանքների՝ առարկայական ծրագրերի թարմացում, ՄԿԾ-ների վերանայում, դասախոսությունները էլեկտրոնային տարբերակների վերածում:   Ուստի պետք է խնդրեմ բոլոր աշխատակիցներին՝  խնդիրների, ծագած դժվարությունների դեպքում անմիջապես դիմել բուհի ղեկավարությանը՝ լուծումներ գտնելու, հարցերը շուտափույթ կարգավորելու համար»,- նշեց Մ. Մակիչյանը:

 Հեռավար խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան նաև էլեկտրոնային մատյանների՝ մոտ օրերս ուսանողներին հասանելի լինելու, հեռավար հարթակներից օգտվել չկարողացող դասախոսներին վերապատրաստելու,  ոչ նախաձեռնող ուսանողներին դասընթացներում ներգրավելու, բուհի հեռավար ուսուցման moodle հարթակը վերագործարկելու հարցերին: Վերջինիս պատասխանատու Ա. Ալեքսանյանը նշեց, որ հաքերային հարձակումից հետո վերագործարկված հարթակը առաջիկայում կկիրարկվի՝ հնարավորություն տալով ուսանողներին հանձնելու միջանկյալ քննությունները: Ա. Ալեքսանյանը նաև նշեց, որ պատրաստում է հեռավար ուսուցման ուղեցույց, ինչի շնորհիվ ցանկացած ուսանող և դասախոս հեշտությամբ կկարողանա մուտք գործել հեռավար ուսուցման հարթակ՝ օգտվելով առցանց դասավանդման համար նախատեսված գործիքակազմից:

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան նաև ավարտական աշխատանքների կատարման ընթացքին: Ինչպես նրանք նշեցին, այս ուղղությամբ ևս ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը, ուսանողները մշտական կապի մեջ են իրենց գիտական ղեկավարների հետ, ստանում են անհրաժեշտ ցուցումները և ավարտական աշխատանքների պաշտպանությունները տեղի կունենան ըստ նախատեսված ժամանակացույցի:

Հաջորդ հաշվետու հեռավար խորհրդակցությունը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը՝ 16:00-ին:

DSC 0938 Custom 















Փետրվարի 25-ին  Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության նախաձեռնությամբ իրականացվեց քննարկում համալսարանի 2016-2020 թթ.
զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի և արդյունքների գնահատման վերաբերյալ:  Քննարկման համար կիրառվեց որակական հարցազրույցների ֆոկուս խմբի մեթոդը, որին մասնակցեցին համալսարանի ներքին շահակիցներից  դասախոսներ՝ տարբեր ֆակուլտետներից:  Քննարկման ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին մեծ ակտիվություն՝ հանդես գալով նախաձեռնողական առաջարկներով: 
Մտքերի փոխանակման առողջ մթնոլորտը  հնարավորություն տվեց մասնակիցներին ազատորեն արտահայտվելու և իրենց տեսակետները ներկայացնելու: 
Նրանք ողջունեցին նման ձևաչափով քննարկումները և ցանկություն հայտնեցին ներգրավվելու հաջորդիվ կայանալիք 
նմանօրինակ հանդիպումներին:

 gradaran1        gradaran4         gradaran3

Սա դեռ սկիզբն է

Փետրվարի 19-ին Հյուսիսային համալսարանի գրադարանում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ տեղի ունեցած միջոցառման ընթացքում որակի ապահովման վարչության պետ Ն. Սիրականյանը նշեց, որ բուհի ղեկավարությունն ու որակի վարչությունը հետամուտ են ուսանողների կարիքները վեր հանելու և դրանց լուծում տալու գործընթացին: Ն. Սիրականյանը մի շարք այլ խնդիրներին զուգահեռ (ուսանողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկում, սանիտարահիգենիկ խնդիրներ) առանձնացրեց հատկապես բուհի գրադարանը նոր գրքերով համալրելու ուսանողների պահանջը, որն արդեն իսկ ընթացքի մեջ է և կունենա շարունակական բնույթ: Դրա ապացույցը էլեկտրոնային գրադարանի բարելավումն է և մոտ 100 մասնագիտական գրքերով համալրված գրադարանը: Ինչպես նշեց Ն. Սիրականյանը, համալսարանի northern. am կայքում բոլոր ուսանողները կշարունակեն օգտվել էլեկտրոնային գրադարանից, որում զետեղված է հիմնականում մասնագիտական գրականություն տարբեր ֆակուլտետների ուսանողների համար:
Միջոցառման ընթացքում գրադարանի աշխատակից Աննա Բալյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց էլեկտրոնային գրադարանից օգտվելու կարգը, որի համաձայն ուսանողները ցանկացած վայրից կարող են մուտք գործել էլեկտրոնային շտեմարան և ուսումնասիրել իրենց անհրաժեշտ գրքերը: Ա. Բալյանը նաև իրազեկեց գրադարանի աշխատաժամանակը երկարացնելու, կահավորված ընթերցասրահը ուսանողների տրամադրության տակ լինելու մասին՝ նշելով. «Սա դեռ սկիզբն է: Գրադարանի համալրումն ունի շարունակական բնույթ, ուստի խրախուսվում է նաև ուսանողների ու դասախոսների կողմից գրքերի նվիրատվությունը»: Իսկ որակի վարչության գլխավոր մասնագետ Սուսաննա Ավագյանը հայտարարեց, որ բուհում սահմանվել է «Լավագույն ընթերցող» մրցույթը և մրցանակները(գրքեր), հանձնեց հաղթողներին՝ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Ծաղիկ Կարապետյանին և Ալբերտ Գրիգորյանին: Միջոցառման ավարտին մասնակիցները գրքեր նվիրեցին բուհի գրադարանին: 

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Главные новости